ermenihaber.am: Սիրիայի Իդլիբի շրջանում գտնվող Քաֆր Թախհարիմ բնակավայրում ռումբով բեռնված մեքենա է պայթեցվել, որի հետևանքով սպանվել է մեկ դատավոր։ Եվս 5 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, այդ թվում և այդ պահին փողոցով անցնող երեք երեխա։
Պայթյունի հետևանքով նաև հրդեհ է բռնկվել, որից հետո քաղաքացիական պաշտպանության խմբավորումները դեպքի վայր են ժամանել։ Նրանք վիրավորներին անմիջապես հիվանդանոց են տեխափոխել, իսկ դատավորը տեղում մահացել է։
comment.count (0)