Վլադիմիր Վարդանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։ 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2002թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան,  2004թ.՝ տեղափոխվել  ԵՊՀ ասպիրանտուրան: 

2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016թթ.՝ նույն ծառայության պետ: 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական: 2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս: 2014-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ: 2016-ից մինչև 2019թ.-ի հունվար աշխատել է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: 2018թ. ապրիլ-2019թ. հունվար՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:

2015 թվականից Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է: 2018 թվականից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): 

 

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ։  Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վլադիմիր Վարդանյանը։  «Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ»,- գրել է պատգամավորը։  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը վերընտրվել եմ ԵԽԽՎ-ի Երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում։ 
15:00 - 29 հունվարի, 2025
Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն, կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին |pastinfo.am|

Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն, կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին |pastinfo.am|

pastinfo.am: Ես խոսքի ազատ արտահայտման կողմնակից եմ։ Եթե որևէ մեկի մոտ հարցեր են առաջացել առ այն, թե այս կամ այն անձի հրապարակումները վիրավորում են կամ զրպարտում են այս կամ այն անձին, ապա վերջինս կարող է օրենքով սահմանված ընթացակարգերով ստանալ իր հարցերի պատասխանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի հայտարարություններին։ «Ինչ վերաբերում է թեկնածուին, ապա պարզապես պետք է նշեմ, որ դիրքորոշում խմբակցության մոտ ձևավորվում է բացառապես լիագումար նիստում՝ վերջինիս ելույթը և քննարկումը լսելուց հետո։ Ինչ վերաբերում է ծանոթ եմ, թե՝ ոչ, ապա ես ֆեյսբուքյան ոչ բոլոր հրապարակումներին եմ ծանոթանում, առաջնորդվում այն սկզբունքով, որ քանի դեռ անձը չի զբաղեցնում այն պաշտոնը, որը պահանջում է, որ վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, վերջինս կարող է օրենքով և Սահմանադրությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար։ Խոսքը այն լեգիտիմ շեմի մասին է, որը ԵԴ-ն դիտարկում է ընդունելի»,- նշեց Վարդանյանը։ Դիտարկումներին, որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում, ընդդիմադիրներին նույն բանի համար կալանավորում են՝ Վարդանյանը չպատասխանեց։ Վերջինս ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ։ Հիշեցնենք, որ մի շարք ՀԿ-ներ ավելի վաղ հայտարարություն էին տարածել և դատապարտել Սիրունյանի առաջադրումը՝ նշելով, որ դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից՝ փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։ Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: ԱԺ այսօրվա նիստի օրակարգում ներառված է ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու հարցը: Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կոչ արեց ՔՊ պատգամավորներին կարդալ Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը և վերանայել որոշումը:
12:48 - 20 հունվարի, 2025
Դատարանը պատգամավոր Մհեր Սահակյանին արդարացրել է խուլիգանության հոդվածով, մեղավոր ճանաչել՝ թեթև վնաս պատճառելու հոդվածով

Դատարանը պատգամավոր Մհեր Սահակյանին արդարացրել է խուլիգանության հոդվածով, մեղավոր ճանաչել՝ թեթև վնաս պատճառելու հոդվածով

Դատարանը հրապարակել է 2023 թ. մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանում պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի փաստով որոշումը։  ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ գործով դատարանը վճռել է. խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել,  ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս) և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։  2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին ՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:  Մհեր Սահակյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով:  
12:55 - 13 սեպտեմբերի, 2024
Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը. Վլադիմիր Վարդանյան
 |news.am|

Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը. Վլադիմիր Վարդանյան |news.am|

news.am: Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունությունը և անվտանգության մակարդակի բարձրացումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Տավուշում սկսված սահմանազատման գործընթացին։ «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց հատկապես վտանգավոր են այն դրվագները, երբ, օրինակ, որոշ ուժեր փորձում են միջամտելու արդյունքում վիժեցնել գործընթացը»,- նկատեց պատգամավորը: Դիտարկմանը, թե տավուշցիներն էլ են ընդվզում, ասում, որ ադրբեջանցիները մոտեցել են իրենց տներին, Վարդանյանն արձագանքեց. «Եթե ինչ-որ մեկը չի եղել Նախիջևանի սահմանին, ապա ասեմ՝ այնպես չէ, որ Երևանից Ադրբեջանը շատ հեռու է: Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք, մենք պետք է ելնենք այն սկզբունքից, որ պետք է ունենանք հստակ և իրավականորեն հիմնավորված փոխընդունելի սահմանազատված սահման՝ հիմք ընդունելով այն վարչական սահմանները, որոնք եղել են ԽՍՀՄ փլուզման օրը։ Եթե ինձ ցույց տաք Ալամաթիի հռչակագրի շրջանակում ՀՀ ինքնիշխանության ներքո գտնված որևէ տարածք, որը ՀՀ-ն Տավուշում զիջում է հիմա, ապա դուք կարող եք իրավացի դուրս գալ, բայց նման քարտեզ չեք կարող ցույց տալ։ Շատ հստակ եմ ասում՝ սա գիծն է, այս գծից այս կողմ իմն է, այս գծից այն կողմ իմը չէ, և որևիցե քննարկում այստեղ չի կարող լինել»: Հիշեցնենք, որ քաղաքացիները ապրիլի 20-ից փակ են պահում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ: Այսօր Ոսկեպարում ժողովուրդը փորձում էր թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետության ներքո։  
16:38 - 22 ապրիլի, 2024
ԱԺ հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել են իրավական մի շարք նախագծեր

ԱԺ հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել են իրավական մի շարք նախագծեր

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ և տվել դրական եզրակացություն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նա տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոխարեն հարկադիր կատարման հետ կապված ամբողջական, նոր համապարփակ կարգավորումներ նախատեսող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի և շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը եւս ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկումների արդյունքում Կառավարությունն առաջարկել է փաթեթում կատարել որոշ փոփոխություններ: «Նախագծում առկա էին տեխնիկական բնույթի որոշ խնդիրներ, որոնք առաջարկում ենք ամբողջությամբ շտկել»,- տեղեկացրել է զեկուցողը և հավելել` առաջարկվում է նաև կատարել այլ փոփոխություններ: Մասնավորապես, ավելացվում են հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դատական ակտերը, ինչը, ըստ փոխնախարարի, բխում է Քրեական դատավարության  օրենսգրքի համապատասխան հոդվածներից: Սահմանվում է, որ հիմնական կատարողական վարույթով պահանջատերն ածանցյալ կատարողական վարույթում օգտվում է երրորդ անձի իրավունքից և կրում է նրա պարտականությունները` առանց երրորդ անձ ներգրավելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունման: Լևոն Բալյանն ընդգծել է, որ այդ կարգավորումը չունենալու դեպքում պահանջատերը կարող էր մասնակից չդառնալ ածանցյալ վարույթին` այդպիսով զրկվելով ածանցյալ վարույթում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործիքակազմից: Նախատեսվում է, որ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից: Նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` այստեղ:
14:00 - 02 ապրիլի, 2024
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:   Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար տիկին Անն-Լորանս Պետելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:42 - 27 մարտի, 2024
Պետական համապատասխան ռեսուրսները շատ ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել. Վլադիմիր Վարդանյան

Պետական համապատասխան ռեսուրսները շատ ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել. Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովը փետրվարի 7-ին շարունակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթով, որով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցմանը, վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը:  ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել փաթեթին: Ելույթ ունեցող պատգամավորները տարբեր տեսանկյուններից կարևորել են առաջարկվող փոփոխությունները, նաև ներկայացրել առաջարկներ և դիտողություններ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն անդրադարձել է գործընկերների դիտողություններին, տվել պարզաբանումներ: «Նախագծի կարևորությունը նրանում չէ միայն, որ քաղաքացին ավելի քիչ է վճարելու: Այս նախագծի կարևորությունը նրանում է, որ պետական համապատասխան ռեսուրսները շատ ավելի արդյունավետ կարող ենք օգտագործել: Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրին»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
12:59 - 07 փետրվարի, 2024
Կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում․ Վլադիմիր Վարդանյան
 |tert.am|

Կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում․ Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: v class="inner-content clear-fix"> Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ալիևի հայտարարություններին։ «Իմ կարծիքով մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով ու մեր հանրապետութան առջև ծառացած մարտահրավերներով։ Նախորդ ճեպազրույցի ժամանակ էլ ասացի, որ սահմանադրական բարեփոխումներ պետք է իրականացվեն և իրականացվելու են բացառապես ՀՀ ժողովրդի կամքով։ Մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ՄԱԿ-ի ստեղծումից հետո դիտարկվելու են և շարունակվելու են դիտարկվել որպես կարևորագույն անկյունաքար միջազգային հարաբերություններում, ու մենք պետք է շարժվենք այդ ճանապարհով»,- ասաց նա։ Վարդանյանը նշեց, որ նոր սահմանադրությունը նշանակում է նոր ընթացակարգ։ «Այդուհանդերձ չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անախ նրանից, թե ինչ սահմանադրություն կլինի, պահպանվում են։ Դրանք դիտարկվում են որպես ցողունային սահմանադրական բջիջներ»,- ասաց նա։ Պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք կառավարական մոդելի փոփոխություն ևս իրականացնել, պատգամավորն ասաց․ «Մենք այդ հարցը քննարկել ենք սահմանադրական բարոփոխումների խորհրդում և որոշում ենք կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվի»։    
13:02 - 05 փետրվարի, 2024
Կա գաղափար, և այդ գաղափարին անդրադարձ լինելու է. պատգամավորը՝ հնարավոր նոր Սահմանադրության մասին
 |armenpress.am|

Կա գաղափար, և այդ գաղափարին անդրադարձ լինելու է. պատգամավորը՝ հնարավոր նոր Սահմանադրության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանություններն ունեն նոր Սահմանադրություն ընդունելու գաղափար, որին անդրադարձ լինելու է, սակայն այս պահին որևէ մշակում չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Լեգիտիմությունը մենք չենք կարող դնել կասկածի տակ, քանի որ բոլորս  գործում ենք գործող Սահմանադրության հիման վրա: Բայց դրա հետ զուգահեռ ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկեինք որպես ապրող փաստաթուղթ, որը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում կարիք է առաջանում, սահմանադրի քվեի առկայության պարագայում, փոփոխելու կամ վերափոխելու, վերանայելու»,-ասաց  Վարդանյանը: Պատգամավորն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է անցկացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նաև նոր Սահմանադրության տեքստի հետ կապված: «Որոշողը սահմանադիրն է, որը հանրաքվեին քվեարկելու է այս կամ Սահմանադրության օգտին»,-նշեց նա: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ կա գաղափար: Եվ դա կքննարկվի Սահմանադրական  բարեփոխումների խորհրդում: Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրի հղումը՝ պատգամավորը պատասխանեց, որ ինքը չէ հրաժարվողը: «Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի սահմանադրական հանրաքվեի, քանի որ այլ եղանակ չկա, ապա սահմանադիրն է որոշելու, թե Սահմանադրության մեջ ինչ տեքստ է լինելու՝ առաջին նախադասությունից մինչև վերջ»,-նշեց պատգամավորը: Ըստ նրա՝ մշակում չկա, կա գաղափար և գաղափարի շրջանակում կարող են սկսվել քննարկումներ: «Կա գաղափար, և այդ գաղափարին անդրադարձ լինելու է»,-ասաց պատգամավորը: Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին հունվար ամսին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:    
16:28 - 01 փետրվարի, 2024
Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան
 |tert.am|

Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: ԱԺ դահլիճից անհրաժեշտ է որոշակի հանրայնացում «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը չի պարունակում որևէ հնարավորություն  քաղաքացիական նախաձեռնության հարցով առանձին լսումներ կազմակերպելու։ Այս մասին ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով  «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին, ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Այդ լսումները կարող են կազմակերպվել կամ հանձնաժողովի կողմից, կամ խմբակցության։ Խմբակցությունն էլ չէր կարող այդ լսումները կազմակերպել։ Կանոնակարգ օրենքը հստակ նախատեսում է հետևյալ կանոնակարգումը, որ նման լսումներ կարող են կազմակերպվել միայն խմբակցության կամ նրա որևէ պատգամավորի կողմից առաջադրված նախագծի հարցով»,- ասաց նա։ Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից  ներկայացված նախագիծը ինքնուրույն բովանդակություն չունի և ամբողջությամբ վերաբերում է «Հայաքվե» նախագածի բովանդակությանը։ «Առաջարկում եմ պարզապես արձանագրել, որ այս հայտարարությունը կատարել է իր առաքելությունը՝ լսումները կազմակերպվել են, ես անձամբ ուշադիր հետևել եմ լսումներին, լսել եմ այն դատողությունները ու մտքերը, որ հնչել են այդ լսումների ժամանակ։ Այս նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։ Հաշվի առնելով, որ այս նախագծի  հիմնական նպատակը արդեն իսկ իրականացվել է՝ առաջարկում եմ դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
14:01 - 04 դեկտեմբերի, 2023
Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանը ելույթը՝ ԵԽԽՎ նիստում

Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանը ելույթը՝ ԵԽԽՎ նիստում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ներկայացնելով ելույթը․  «Ժամանակ առ ժամանակ ես կցանկանայի լռել այստեղ, ոչինչ չասել, քանի որ շատ հաճախ եմ ունենում այն զգացումը, որ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում: Իրոք, շատ բարդ է չհամաձայնել զեկուցողի հետ, իր զեկույցի հետ, այո՛, իհարկե, ծայրահեղ աջ գաղափարախոսությունը պետք է դատապարտվի: Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ, բայց, ցավոք, կեղծավորությունը հասել է այն աստիճանի, որ առանց ինքդ քեզ նայելու հեշտ է խոսել երեւույթի մասին: Պարո՛ն Սեյիդով, Դուք խոսեցիք բոլոր զարգացումների մասին, բայց ոչինչ չասացիք հայերի մասին, հակահայկական հռետորաբանության մասին, որն առկա է Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում: Դուք չասացիք դա, ես հասկանում եմ Ձեզ: Դուք չցանկացաք ներառել ձեր զեկույցում նաեւ պետականորեն հովանավորվող ծայրահեղ աջ գաղափարախոսությունների դեպքերը: Դուք չեք ուզում խոսել այդ մասին, եւ ես Ձեզ լիովին հասկանում եմ: Հարգելի՛ գործընկերներ, գիտեք՝ այսօր ոչ ոք, ինքն իրեն ֆաշիստ կամ նացիստ չի անվանում, այո՛, մենք հիանալի հասկանում ենք, որ նոր ռասիստական գաղափարախոսությունները հիմնված են մեկ այլ երեւույթի՝ ռասայական ատելության վրա, որը շատ լավ քողարկվում է տարբեր գեղեցիկ անուններով: Ծայրահեղ աջ գաղափարախոսություն... Գիտեք, երբ քննարկում ենք ծայրահեղ աջ գաղափարախոսությունների մասին զեկույցը, ականատես ենք լինում մի շարք ելույթների, որոնք ծայրահեղ աջ գաղափարախոսությունների փայլուն դրսեւորումներն են: Այդ պատճառով եմ ասում, որ գուցե ավելի լավ է լռել: Ես չեմ կարող կողմ քվեարկել այս նախագծին՝ վերը նշված պատճառներով պայմանավորված, բայց կցանկանայի հարցնել պարոն Սեյիդովին, եթե մի քանի տարի հետո Ձեր երեխաները, թոռները գան Ձեզ մոտ եւ հարցնեն՝ ի՞նչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, ի՞նչ պատասխան եք կարողանալու տալ: Շնորհակալություն»,- եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:
14:38 - 11 հոկտեմբերի, 2023
Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին
 |1lurer.am|

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար ծայրահեղ աջ գաղափարախոսության մարտահրավերների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին: «Ցավոք, կեղծավորությունն այն մակարդակի է հասել, որ հեշտ է խոսել որևէ բանի մասին՝ առանց ինքդ քեզ նայելու: Պարոն Սեիդով, դուք խոսում եք բոլոր զարգացումների մասին, բայց ոչինչ չեք ասում հայերի մասին, հակահայկական հռետորաբանության մասին, որը կա Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում: Դուք չխոսեցիք նաև պետականորեն հովանավորվող ծայրահեղ աջ գաղափարախոսությունների մասին»,- ասել է Վարդանյանը, հավելել, որ դեմ է քվեարկելու նախագծին:
21:13 - 10 հոկտեմբերի, 2023
«Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված է միջազգային հանցագործներին, որոնք ՀՀ դեմ սանձազերծել են ագրեսիա եւ Արցախում էթնիկ զտումներ են արել»․ Վլադիմիր Վարդանյան
 |aravot.am|

«Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված է միջազգային հանցագործներին, որոնք ՀՀ դեմ սանձազերծել են ագրեսիա եւ Արցախում էթնիկ զտումներ են արել»․ Վլադիմիր Վարդանյան |aravot.am|

aravot.am: «Ինչքան էլ հաճելի կամ տհաճ լինի այս կամ այն քաղաքական ուժին, պետք է ասեմ, որ այս փաստաթուղթն իր արմատներով գնում եւ հասնում է 1915 մայիսի 24, երբ Անտանտի պետությունները՝ Ռուսական կայսրությունը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ընդունեցին համատեղ հռչակագիր, որում առաջին անգամ համաշխարհային եւ միջազգային իրավունքի պատմության մեջ օգտագործվեց ձեւակերպումը՝ հանցագործություն մարդկայնության դեմ։ Հենց այս հանցագործության տեսակը հանդիսացավ հիմք Նյուրնբերգի եւ Տոկիոյի համապատասխան միջազգային ռազմական տրիբունալների կանոնադրության մեջ նման հանցագործություններ նախատեսելու համար»,- այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Ըստ նրա՝ զարմանալի է, որ որոշ քաղաքական ուժեր դեմ են արտահայտվում այս փաստաթղթին։ «Պետք է պատասխանեմ նաեւ այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք այսօր դեմ են արտահայտվում փաստաթղթի ընդունմանը, որ եզակի պետություններից մեր տարածաշրջանում, որը նույնիսկ չի ստորագրել այս փաստաթուղթը, հանդիսանում է Ադրբեջանը։ Ոչ Թուրքիային, ոչ Իրանին չեմ ուզում անդրադառնալ, խոսքը Հարավային Կովկասի տարածաշրջանի մասին է։ Չստորագրած պետությունների թիվը շատ քիչ է, 131 պետություն է ստորագրել այս փաստաթուղթը, վավերացրել է 122-ը։ Այսինքն՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը հանդիսանում են այս փաստաթղթի անդամ երկիր»,- ասաց նա։ Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ քննադատություններ են գալիս մի շարք երկրներից, որոնք դարձել են Միջազգային քրեական դատարանի շահառու։ «Մենք արագ եւ շատ արդյունավետ լուծումներ Միջազգային քրեական դատարանից այսօր չենք կարող պահանջել կամ ակնկալել։ Միջազգային դատական ատյաններում գործընթացները բավական դանդաղ են, ընդ որում, դանդաղ են օբյեկտիվ պատճառներով, բայց սա անհրաժեշտ քայլ է եւ կանխարգելիչ առումով, եւ աշխարհայացքային ու արժեքաբանական առումով։ Բովանդակությունը պարզ եւ հստակ է՝ ցեղասպանության հանցագործություն, որը բոլորիս համար հայտնի ու պարզ է, մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ։ Առնվազն վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմների արդյունքում, որը հանգեցրել է նաեւ էթնիկ զտումների, մենք այս կոնտեքստում չենք կարող լռել, որովհետեւ սա ոչ միայն մեր՝ որպես Հայաստանի Հանրապետության, սա նաեւ մեր՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի պարտականությունն է։ Սա ոչ միայն քաղաքական պարտականություն է, իմ կարծիքով՝ սա նաեւ բարոյական պարտականություն է՝ վավերացնել մի փաստաթուղթ, որն իր արմատներով եկել է, գալիս է հայ ժողովրդի ցավերից։ Այս հարցում ճիշտ կողմնորոշվելը գուցեեւ մեզ հնարավորություն կտան խուսափել որոշակի իրադարձություններից»,- ընդգծեց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:51 - 28 սեպտեմբերի, 2023
ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով
 |1lurer.am|

ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին և առաջարկել. հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
20:14 - 12 սեպտեմբերի, 2023