Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու նախագիծը |hetq.am|
10:21 - 16 ապրիլի, 2020

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և հարակից ներկայացված նախագծերում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենսդրական առաջարկը:

Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 1 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը պատասխանող կողմը կարող է հերքել՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ: Նշենք նաև, որ այս նախագիծը քրեաիրավական միջոց չէ, այլ` քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել