ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան իրավապահներին հասանելի դարձնելու վերաբերյալ նախագիծը |factor.am|
13:21 - 16 ապրիլի, 2020

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան իրավապահներին հասանելի դարձնելու վերաբերյալ նախագիծը |factor.am|

factor.am: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» և հարակից ներկայացված նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը։

Նախագծով նախատեսվում է արժեթղթերի բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնել իրավապահ մարմիններին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և Պետական եկամուտների կոմիտեին: Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ 17 և ձեռնպահ՝ 17 պատգամավոր։

Նախագծի վերաբերյալ ԱԺ ապրիլի 14-ի նիստում մտահոգություններ էր հնչեցրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Ըստ Արկադի Խաչատրյանի՝ տվյալ տեղեկատվության գաղտնիությունը ներդրողի մասնավոր շահերի պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է և նման փոփոխությունն անթույլատրելի է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ նախագծին դեմ են քվեարկելու:

«Հայաստանում բանկային գաղտնիք, ըստ էության, չկա, իշխանությունը անգիր գիտի՝ ով ինչքան փող ունի բանկերում, և դրա մասին խոսում է հրապարակային: Արժեթղթերի շուկան մտնում եք էս ձևով, ո՞վ է ներդրում անելու Հայաստանում»,- մասնավորապես նշել էր Մարուքյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հմնավորմամբ՝ նախագծի հիմնական նպատակը կոռուպցիայի կանխարգելման համար լրացուցիչ գործիք ստեղծելն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել