Ապրիլի 21-ին ժ. 11.00 flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը
17:17 - 16 ապրիլի, 2020

Ապրիլի 21-ին ժ. 11.00 flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 21-ին ժ. 11.00 flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջնորդությամբ հնարավորություն է տրվել ճամփորդել նաև ՀՀ քաղաքացիներին: Հիշյալ չվերթով Թբիլիսի մեկնող ՀՀ քաղաքացիներն օդանավակայանից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան և կգտնվեն 14-օրյա կարանտինային ռեժիմում:

Խնդրում ենք ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով մեկնող ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները(բջջային հեռախոսահամար), ինչպես նաև տոմսի էլեկտրոնային տարբերակն ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected], Վրաստանի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումը կազմակերպելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել