Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.04․20 (թարմացվող)
00:01 - 18 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17.04․20 (թարմացվող)

23։22- Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող` կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում։ [Պարետատան մամուլի խոսնակ Մանե Գեւորգյան] |news.am|


23։07- Համաձայն Արցախի պարետի նոր որոշման՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են: [Արցախի տեղեկատվական շտաբ]


22։55- Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Պետք է նշել, որ կորոնավիրուսի հետագա տարածման հետևանքով հնարավոր չէ անմիջապես ապահովել նրանց բոլորի հայրենիք վերադարձը։ Առաջացած բարդությունները պայմանավորված են մի քանի հանգամանքներով, այդ թվում՝ բոլոր վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորություններով, օդային տարածքների արգելքներով և կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներում տեղաշարժվելու առողջապահական ռիսկերով: [Պարետատան հայտարարությունը]


22։33- Միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն: [Երեւանի քաղաքապետարան]


22։05- Նախօրեին հետազոտության համար ՀՀ ուղարկված 11 փորձանմուշների հետազոտության արդյունքներն ամբողջությամբ ստացվել են և կորոնավիրուսի վարակը հաստատվել է միայն մեկ քաղաքացու մոտ (բուժաշխատող): Մյուս 10 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Բուժհաստատություններում և մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվն այս պահի դրությամբ 21 է: [Արցախի տեղեկատվական շտաբ]


22:04- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամները մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: Վերջիններիս մոտ կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ այս պահին չկան: Մեկուսացված քաղաքացիների հետ շփման նախնական շրջանակն արդեն հայտնի է: Նրանք ինքնամեկուսացել են և գտնվում է համապատասխան մասնագետների և ոստիկանության վերահսկողության տակ: Նշենք, որ վերոնշյալ բուժաշխատողը աշխատում է Հանրապետական բժշկական կենտրոնում և աշխատանքի բերումով օրեր առաջ առնչվել էր Քարվաճառից նոր կորոնավիրուսային վարակով մեկուսացված քաղաքացու հետ: [Արցախի տեղեկատվական շտաբ]


22:00- Արտաշատի բժշկական կենտրոնից առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ՝ 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը: 
Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, որոնք այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք: [Արտաշատի բժշկական կենտրոն]


20:25- Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են։ Առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսեւորենք, եթե այդպես վարվենք՝ մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի, եթե այդպես չվարվենք, եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի։ Եւ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։ Մենք այս ճգնաժամից դուրս ենք գալու շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ։ [Նիկոլ Փաշինյան]


20:20- Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը, բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, որոնք պետք է ապահովեն կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները։Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաեւ իրենց՝ ապագայաում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար, եւ կոչ եմ անում, խնդրում եմ, կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար։ [Նիկոլ Փաշինյան]


20:18- Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ։ Ըստ այդմ՝ մեր ռազմավարական խնդիրն է՝ այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի։ Մյուս կողմից՝ մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում, հետեւաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ՝ ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ, եւ արտակագ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար հմտություններ ձեռք բերելու նպատակով։ [Նիկոլ Փաշինյան]


20:11- Մեր երկրում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ ցուցափեղկերի երեւույթը, մի բան, որը, ցավոք, արտահայտվել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Շնորհակալ եմ ինչպես մեր գործարարներին, այնպես էլ Վրաստանի, ՌԴ-ի, Իրանի մեր գործընկերներին, որոնք ջանք չեն խնայում բեռնաշրջանառությունը հնարավոր լավ ձեւով ապահովելու համար։  [Նիկոլ Փաշինյան]


20:09- Այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ապահովվել է Հայաստանի հազարավոր քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչն իրականացվել է ինչպես բյուջեի միջոցների, այնպես էլ հայաստանյան եւ սփյուռքահայ կազմակերպությունների ու բարերաների աջակցությամբ։  [Նիկոլ Փաշինյան]


20:08- Առաջին օրերից արժանապատիվ պայմաններ են ստեղծված մեկուսացված մեր քաղաքացիների համար։ Նրանք ապահովված են հյուրանոցային համարներով, սննդով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ։  [Նիկոլ Փաշինյան]


20:06- Չնայած տագնապալի թվերին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ մեր առողջապահական եւ պետական կառավարման ջանքերի բերումով վարակի տարածումն այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտ կեսն այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել։ Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում։ Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին։ [Նիկոլ Փաշինյան]


20:04- Այս պահի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 2 մլն 181 հազար 508 դեպք, մահացել է 147 հազար 337 մարդ, առողջացել՝ 552 հազար 264 մարդ։ ՀՀ-ում իրավիճակը հետեւյալն է՝ 1201 հաստատված դեպք, 402 առողջացած եւ մահվան 19 դեպք։ Մահացած մեր հայրենակիցների միջին տարիքը 73,8 է, բոլորն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ։ Մեր հիվանդանոցներում կորոնավիրուսով բուժվում է 780 հոգի, մեկուսցաման մեջ է 1700 քաղաքացի, ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել 2647 մարդու համար։ [Նիկոլ Փաշինյան]


19:50- Քաշաթաղի բուժմիավորումից այսօր դուրս են գրվել նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները: Ըստ ԱՀԿ ընթացակարգերի՝ վերջիններս 2 շաբաթ գտնվելու են ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 7 դեպք, երկու քաղաքացիներ առողջացել են: [Տեղեկատվական շտաբ]


17։39- Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բազմաթիվ հայեր վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։ 
Մենք մոնիթորինգ էինք անցկացնում, թե աշխարհում քանի հայրենակից է վարակվել կորոնավիրուսով, սակայն այսօր հիվանդացության թվերն այնքան մեծ են, որ անհնար է դարձել հաշվելը։ Վստահ կարող եմ ասել, որ վարակվածների թիվը մեծ է, քանի որ հայեր բնակվում են այսօր ամբողջ աշխարհում, բացառությամբ Աֆրիկայի կենտրոնական պետությունների։ [Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյան] |armenpress.am|

16։32- ‼️Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին  թեստավորված 11 քաղաքացու փորձանուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի  9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
❌Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:
✅Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:[Արցախ տեղեկատվական շտաբ]

16։29- Մարալիկի առողջության կենտրոնի՝ կորոնավիրուսով վարակված  9 բուժաշխատողներն իրենց լավ են զգում և գանգատներ չունեն։ Վարակվածների մեջ չկան ծանր դեպքեր, քանի որ վերջիններս չունեն խրոնիկ հիվանդություններ։ Բուժաշխատողների վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ։ Այժմ սպասում են մյուս բուժաշխատողների թեստերի պատասխանին։ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատանքը դադարեցված է, գործում է միայն շտապօգնության ծառայությունը։ |factor.am|

15։53-  ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ 
Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության  կողմից տրամադրվող սննդից։ 
Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։  
 Առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ ։ [ ՀՀ ԱԳՆ]

14:03-  Հարգելի՜ քաղաքացիներ,
✅ եթե դիմել եք 8-րդ  և 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։ 
‼️Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից և ինչ չափի աջակցություն եք ստանալու։ 
‼️Եթե գումարը փոխանցվելու է բանկային կամ քարտային հաշվին, միևնույն է անհրաժեշտ է սպասել էլ․փոստով ստացվող պատասխան նամակին, հետո նոր մոտենալ բանկ կամ բանկոմատին՝ գումարը կանխիկացնելու։
✅ 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումների շահառուները բանկի և գումարի չափի մասին տեղեկանում են տվյալները ստուգելիս, այնուհետև մոտենում բանկ։
‼️ 4-րդ և 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար։ Եթե բոլոր պայմաններին համապատասխանում եք, մերժման հիմքերից որևէ մեկն առկա չէ, Ձեր տվյալները շահառուների ցանկում կհայտնվեն բազաների թարմացման արդյունքում։ Խնդրում ենք ստուգել տվյալները նաև առաջիկա օրերին։ [ Զարուհի Բաթոյան]

13:49- Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 20.00-ին հանդես կգամ հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի եւ դրա բերած սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարման մեր անելիքների վերաբերյալ: [Նիկոլ Փաշինյան]

12:48-Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակվածներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան:

🔶Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից: [Արցախ տեղեկատվական շտաբ]

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակվածներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան:

🔶Տեղեկացնենք, որ վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից: [Արցախ տեղեկատվական շտաբ]

12:24- Մինչ այս պահը  ԱԻՆ կողմից կատարվել է 7376 վարակազերծման աշխատանք։ ԱԻՆ-ը շքամուտքերի, շենքերի վարակազերծման աշխատանքներ չի իրականացնում։ Անհրաժեշտության դեպքում համայնքների ղեկավարները կարող են կոնկրետ դեպքերով դիմել ԱԻՆ։ ԱԻՆ-ը ախտահանում է միայն հանրային տարածքները՝ բանկեր, սուպերմարկետներ և այլն։ [ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան]

12:16-Միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցության արդյուքնում ԱԻՆ-ը ստացել է  300 նոր համակարգիչ, 175 վարակազերծման սարք։[ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան]

12:14- ԱԻՆ- ում գրանցվել են կորոնավիրուսի  վարակման  5 դեպք։ Վարակված աշխատակիցներից 3-ը այս պահին բուժվում են, 2-ն արդեն ապաքինվել են։ Կոնտակտավոր ծառայակիցներ՝ 42 աշխատակիցներ մեկուսացման մեջ են։ [ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան]

12:06- Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծին կատարվել է 1107 ահազանգ ։
🦠 609 կորոնավիրուսի վարակի վերաբերյալ․
🌡 498 ջերմություն, 
👩🏼‍🔬411 հոգեբանական աջակցություն [ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյան]

11։07- Ցավով պետք է արձանագրենք, որ  Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։
Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։
Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

11։03- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:
Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:
Ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

10։52- ‼️‼️‼️Թարմացում 17.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1201
Առողջացածներ - 402 (44 առողջացած 24 ժամում)
Փաստացի բուժվողներ - 780
Ընդհանուր թեստեր - 10793
Մահվան ելքեր - 19
24  ժամում-  42 նոր դեպք (1 մահ 24 )[ԱՆ]

10։37- Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: 
‼️ Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում: 
✅ Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:
Առողջություն եմ մաղթում նրանց: [Արսեն Թորոսյան]

9։27- ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 💲600.000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։  
Այս միջոցները, վերջերս հայտարարված   
💲1.1 միլիոն ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․ 
✅Պատրաստել լաբորատոր համակարգեր  
✅Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը    
✅Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու  
արձագանքման և պատրաստվածության մակարդակը
✅Խթանել ռիսկերի հաղորդակցումը
ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։ [USAID  Հայաստան]

9։03- Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Երեկ թեստավորման էին ենթարկվել Էրեբունի նստավայրի 5 աշխատակից, նրանց  մոտ էլ արդյունքը բացասական է։[ ԲԴԽ մամուլի ծառայություն]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել