Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին
11:36 - 18 ապրիլի, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ 

Վարչապետը եւս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ  պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։ 

Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել  է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել