20։14- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով՝ ապրիլի 20-ից, Երևանի քաղաքապետարանն անվճար կազմակերպում է երթուղի՝ ԵՊԲՀ բուժաշխատողների համար: Խնդրում ենք, տրանսպորտային միջոցից օգտվելու դեպքում պարտադիր Ձեզ հետ ունեցեք ԵՊԲՀ-ի կողմից տրված տեղեկանքը, եղեք դիմակներով և ձեռնոցներով։ [ԵՊԲՀ]
18։36- ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
18։29- Պարետի նոր որոշմամբ 24 ժամով կսահմանափակվի հետևյալ տնտեսվարողների գործունեությունը․
1) «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, Շիրակի մարզ, Ջաջուռ համայնք,
2) «Մ-Մետալ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մնջոյան 3/7,
3) «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 17,
4) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Սարյան փողոց 12/13,
5) Ա/Ձ «Արա Համբարձումյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Հ․ Ավետիսյան 1,
6) Ա/Ձ «Մելադա Միրզոյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ռ․ Մինասյան 2,
7) Ա/Ձ «Սեդա Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք Կապան, Հ Ավետիսյան 1,
8) Ա/Ձ «Սուսաննա Մարգարյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների 1,
9) Ա/Ձ «Տիգրան Պապոյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 11/38,
10) Ա/Ձ «Սիրանուշ Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 2Ա/12Ա,
11) Ա/Ձ «Արագած Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 3-ի մոտ:
18։10- Պարետի որոշմամբ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ի ժամը 6:00-ից ուժի մեջ են մտել տեղաշարժի սահմանափակումները: Մարալիկում ու Ձորակապում այս ընթացքում իրականացվում են ախտահանման ու կանխարգելիչ մի շարք միջոցառումներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն աշխատանքները Մարալիկում շարունակում է: Նոր նմուշառման արդյունքում ևս 1 բնակչի մոտ արդյունքները դրական են եղել: Նա, մարզպետի տեղեկացմամբ, արդեն տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:
|armenpress.am|
14:44- Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]
14:20- Այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպքեր են: Նրանցից 7-ն արդեն առողջացել ու վերադարձել են տուն, 5-ը շարունակում են ստացիոնար բուժում ստանալ: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]
12:27- Գյումրու բժշկական կենտրոնի մեկուսացման մեջ գտնվող անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]
12:20- Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ [Արայիկ Հարությունյան]
11:05-ԱՀ-ում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ: Մեկուսացված է 25 մարդ, իսկ ընդհանուր առմամբ թեստավորվել է 141-ը: [Արցախի տեղեկատվական շտաբ]
11:00- Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1291 է: Ապաքինվողների թիվն ավելացել է 22-ով, մինչ օրս ապաքինվել է 545 քաղաքացի: Առ այսօր երկրում գրանցվել է մահվան 20 դեպք: Փաստացի բուժվողների թիվը 726 է, մինչ այժմ անցկացվել է ընդհանուր 12650 թեստ։ [ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն]
10:50- Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը: Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի։ Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն]
comment.count (0)