azatutyun.am: Իրանը հայտարարում է իր զինանոցում խոցման 700 կիլոմետր շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռների առկայության մասին: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին:
«Ժամանակին մեր ռազմածովային ուժերի տրամադրության տակ գտնվող հրթիռների գործողության առավելագույն շառավիղը 45 կիլոմետր էր: Այսօր սակայն մենք «Երկիր-երկիր» տեսակի բազմաթիվ հրթիռներ ունենք, որոնք ի վիճակի են մինչև 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները խոցել», -հայտարարել է իրանցի զինվորականը` ընդգծելով, որ այդ ողջ սպառազինությունը արտադրվել է իրանցի մասնագետների կողմից:
comment.count (0)