Թանդիլյանն առաջարկում է տնտեսավարողի չվճարված հարկերի  համար 2-րդ, 3-րդ եռամսյակին տույժ չհաշվարկել |armenpress.am|
16:35 - 22 ապրիլի, 2020

Թանդիլյանն առաջարկում է տնտեսավարողի չվճարված հարկերի համար 2-րդ, 3-րդ եռամսյակին տույժ չհաշվարկել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում տնտեսավարողների չկատարած հարկային պարտավորությունների պատճառով երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժ չհաշվարկել:

Թանդիլյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 22-ի նիստում Միքայել Մելքումյանի՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է չկատարած հարկային պարտավորության համար հաշվարկվող տույժի չափը նվազեցնել:

Թանդիլյանը նկատեց, որ տույժերի թեման անհանգստացնում է շատ տնտեսավարողների:

«Իմ առաջարկն է՝ հաշվի առնելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կա ու դեռ տևելու է,  երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժը ընդհանրապես չհաշվարկվի: Դա բոլորին պետք է այս ժամանակում:  Հաշվի առնելով, որ շրջանառու դրամական միջոցների կտրուկ անկում է տեղի ունենում, պետք է ուղղակի ազատել երկրորդ, երրորդ եռամսյակների տույժերից: Պատգամավորի առաջարկով միայն դրանից հետո պետք է շարունակել 0,04 տոկոսով հաշվարկումը»,-ասաց Թանդիլյանը:

Նա նաև առաջարկեց, որ շահութահարկի կանխավճարները կամ տոկոսները փոխվեն կամ վճարման ժամանակահատվածը հետաձգվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել