armtimes.com: Օֆշորի հայտնի գործով մեղադրյալ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպանը նախաքննական մարմնին միջնորդել է կատարել որոշակի քննչական գործողություններ, փաստաթղթային առգրավումներ՝ գումարային մուտք ու ելքի հետ կապված:
Պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ չգիտի, թե ում մոտ են դրանք, եւ դա պետք է ԱԱԾ-ն պարզի. «Բայց այդ փաստաթղթերը կփաստեն, որ խարդախություն եւ փողերի լվացում ընդհանրապես չի եղել: Փայլակ Հայրապետյանը իրավունք չուներ ասելու, թե նախնական համաձայնությամբ իրենից գումարներ են հափշակվել»:
Պաշտպանին հայտնի այդպիսի մի տվյալներից մեկն այն է, որ Աշոտ Սուքիասյանի եւ Աֆրիկայում գտնվող ոմն Ռուբիկ Մկրտչյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, ըստ որի՝ Սուքիասյանը պիտի վարկի գումարներից 3 միլիոն դոլար փոխանցեր նրան, որպեսզի նա այնտեղ ընկերություն գրանցեր, սակայն այդ անձը, գումարը ստանալով, փախուստի է դիմել.
«Արդյո՞ք դա հայտնի է քննչական մարմնին, եթե հայտնի է, ապա այդ փաստաթղթերը պիտի առգրավվեն, պիտի երեւան այդ փոխանցումները, որովհետեւ առկա է իրավական ակտ, ըստ որի՝ Սուքիասյանից երեք միլիոն դոլար են հափշտակել»:
Ըստ Արսենյանի՝ այն, որ Վերաքննիչ դատարանը Աշոտ Սուքիասյանին անմեղ է ճանաչել փողերի լվացման եւ խարդախության արարքներում, նշանակում է, որ եղել են բավարար ապացույցներ, որոնք հերքել են այդ հանցակազմը.
«Եվ իմ տվյալներով՝ այդ անձնավորությանը ծանոթ է եղել նաեւ Փայլակ Հայրապետյանը, եւ երբ հետախուզում են հայտարարել Աշոտ Սուքիասյանի նկատմամբ, Հայրապետյանը մեկնել է Աֆրիկա, այնտեղ գործողություններ է իրականացրել այդ Ռուբիկ Մկրտչյանի հետ: Ասելիքս այն է, որ իրերն իրենց անուններով պիտի կոչել, ոչ թե հենց այնպես անվանարկել, ես արդեն հասկանում եմ՝ Փայլակ Հայրապետյանը էն գլխից ցանկացել է մեկ կրակոցով երկու նապաստակ խփել, դժբախտաբար, բոլորն էլ վրիպել է, եւ դրա համար հանիրավի մարդկանց անուններ է շոշափել, շեղել հասարակությանը, գործի քննությունը»:
Արսենյանը նշեց, որ սա ընդամենը մեկ օրինակ է, այդպիսի տասնյակից ավելի գործողություններ պիտի իրականացվեն:
Այս գործով վերջերս նոր զարգացումներ տեղի ունեցան. Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)