Կոնդում ոչ բնակելի շինության պատ է փլուզվել
19:17 - 23 ապրիլի, 2020

Կոնդում ոչ բնակելի շինության պատ է փլուզվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կոնդի փողոցի տներից մեկի պատերին ճաքեր կան, առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի շինության արտաքին պատից մոտ 2 քմ հատված և թափվել ճանապարհի երթևեկելի հատված. առկա է հետագա փլուզման վտանգ: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել թափված քարերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել