Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան
23:05 - 23 ապրիլի, 2020

Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է գարնանացանը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան, որից 7120 հեկտարը կազմում են գարնանացան գարու ցանքերը:

168 հեկտար զբաղեցնում են գարնանացան ցորենի, 300 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 22 հեկտար՝ հնդկացորենի, 43 հեկտար՝ այլ հացահատիկի, 30 հեկտար՝ հատիկընդեղենի, 2,5 հեկտար՝ եգիպտացորենի ցանքերը: «Այս պահի դրությամբ առավել շատ գարնանացան կատարվել է Վարդենիսի տարածաշրջանում: Մյուս տարածաշրջաններում գարնանացանը հիմնականում կատարվել է ցածրադիր գոտիներում: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

Աշխատանքները վերջին օրերին դանդաղել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այն կշարունակվի մինչեւ մայիսի վերջերը՝ հետզհետե տեղափոխվելով բարձրադիր գոտիներ: Տնտեսությունները նախապատրաստվում են կարտոֆիլի ցանքին»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել