Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին կիրականացվի «105 ռոյալ» նախագիծը․ ԿԳՄՍՆ
14:02 - 24 ապրիլի, 2020

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին կիրականացվի «105 ռոյալ» նախագիծը․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված նախագծը։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին կիրականացվի «105 ռոյալ» նախագիծը՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի միջև ապրիլի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ: Այն ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանը:

«105 ռոյալ» նախագծի նպատակն է մշակույթի միջոցով համաշխարհային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել 105 տարի առաջ մարդկության դեմ իրականացված ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության փաստի վրա` ի ցույց դնելով, որ քաղաքակիրթ աշխարհը հաստատակամ է «Այլևս երբեք» գաղափարի առաջմղման գործում:

🎹«Մեր երաժշտական, արվեստի դպրոցները, ուսումնարանները, գուցե նաև համերգային դահլիճները կհամալրվեն ռոյալներով, և սա իրապես կարևոր աջակցություն կլինի մեր աշակերտներին: «105 ռոյալ» նախագծի կարևոր ուղերձով մենք հաստատում ենք մեր միասնականությունը, մեր ստեղծարար միտքը, ապրելու և արարելու մեր կամքը»,- ասել է Արայիկ Խզմալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել