Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
19:30 - 24 ապրիլի, 2020

Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում  ապրիլի 25-26-ին, 28-ի ցերեկը, 29-ի ցերեկը սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։

Ապրիլի 25-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ապրիլի 25-26-ին, 28-ի ցերեկը, 29-ի ցերեկը  ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել