Երևանի քաղաքապետարանում միջազգային ընկերության մասնակցությամբ քննարկվում է հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագիրը |shantnews.am|
11:50 - 16 հուլիսի, 2019

Երևանի քաղաքապետարանում միջազգային ընկերության մասնակցությամբ քննարկվում է հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագիրը |shantnews.am|

shantnews.am։ Երևանի քաղաքապետարանում ընթանում է քննարկում՝ հասարակական տրանսպորտի վիճակի բարելավման վերաբերյալ: Հրավիրվել է միջազգային խորհրդատվական WYG ընկերությունը, որը ներկայացնում է հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը, միջազգային խորհրդատվական ընկերությունների մոտեցումները:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ ներկայացրել է հանդիպման նպատակները, որից հետո միջազգային ընկերության ներկայացուցիչը խոսել է տրանսպորտի բարեփոխումների միջազգային մոդելի մասին: Ներկա են նաև կառավարության, մասնագիտական խմբի, հասարակական կազմակերպությունների, Երևանի քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել