Սիրիայի ՀՕՊ համակարգերը ետ են մղել հարձակումները Դամասկոսի երկնքում |armenpress.am|
11:40 - 27 ապրիլի, 2020

Սիրիայի ՀՕՊ համակարգերը ետ են մղել հարձակումները Դամասկոսի երկնքում |armenpress.am|

armenpress.am:  Սիրիայի հակաօդային պաշտպանության հաշվարկները ետ են մղել Դամասկոսի վրա հարձակումները:

Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հրաձգությունն իրականացվել է երկնքում՝ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հատվածում:

Վերջին տվյալներով, հարձակումը «իսրայելական ագրեսիա էր, որը կատարվել է Լիբանանի օդային տարածքից»: Սիրիական ՀՕՊ համակարգերին հաջողվել է մի քանի հրթիռ խոցել:

Իսրայելցի զինվորականները պարբերաբար կրակ են բացում օբյեկտների ուղղությամբ՝ իրենց գործողությունները բացատրելով նրանով, որ չեն ցանկանում, որպեսզի թշնամու ձեռքում ժամանակակից սպառազինություն հայտնվի: Առաջին հերթին խոսքը «Հզբոլլահ» լիբանանյան շարժման մասին է, որը տարածաշրջանում աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու ղեկավարվում է Թեհրանի կողմից:

Սիրիայի և Իսրայելի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, երկու պետության ստեղծման օրվանից նրանք պատերազմի մեջ են: Մասնավորապես, երկու պետությունն էլ հակամարտության մեջ են Գոլանյան բարձրունքների կարգավիճակի հարցի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել