Դեղատան խուզարկությունից հետո ամուսիններ են ձերբակալվել
13:54 - 28 ապրիլի, 2020

Դեղատան խուզարկությունից հետո ամուսիններ են ձերբակալվել

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝  համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում  լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ապրիլի 24-ին իրավապահները,  դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին և առգրավեցին լիրիկայի 70-ից ավելի հաբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել