Ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 9-ին կիրականացնեն ցուցադրական թռիչքներ
16:02 - 28 ապրիլի, 2020

Ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 9-ին կիրականացնեն ցուցադրական թռիչքներ

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի օդային ուժերը ներգրավված են լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներում։

Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարել է միջոցառման նախապատրաստման մասին:

 «Ցուցադրական թռիչքները տեղի կունենան մայիսի 9-ին ժամը՝ 10։00-ին Հայաստանի 12 քաղաքներում, ինչպես նաև Երևանում։ Ինքնաթիռների թռիչքները  կլինեն զորամասերում արարողակարգային միջոցառումների հետ զուգահեռ»,- հայտնել է Դվորնիկովը։

Միջոցառմանն ընդհանուր առմամբ ներգրավվելու են 126 ինքնաթիռ և 84 ուղղաթիռ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել