Յուրաքանչյուր ուրբաթ 102 ռազմաբազայի տարածքում անցկացվում են զորավարժանքներ․ հորդորում ենք, կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրու համայնքապետարան
Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է տարածել․
«Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:
Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»:
20:37 - 23 սեպտեմբերի, 2022