ՀԱՊՀ մի խումբ ուսանողներ բարձրաձայնում են առանց ուսումնական ծրագրի ընթացքում առաջացած և լուծում չստացած խնդիրների մասին
16:25 - 28 ապրիլի, 2020

ՀԱՊՀ մի խումբ ուսանողներ բարձրաձայնում են առանց ուսումնական ծրագրի ընթացքում առաջացած և լուծում չստացած խնդիրների մասին

ՀԱՊՀ մի խումբ ուսանողներ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է.

«Հարգելի ՀԱՊՀ ուսանողներ, տեսնելով առցանց ուսումնական ծրագրի ընթացքում առաջածաց և անընդմեջ առաջացող մեծաթիվ խնդիրները, Ձեր մտահոգությունները, Ձեր կողմից բարձրացրած և լուծում չստացած խնդիրները՝ լինելով Ձեզանից մեկը քաջ գիտակցելով, որ այս ամենի արդյունքում տուժում է բացառապես ուսանողը՝ հանդես ենք գալիս առաջարկով։

Մինչ ասելը թե ինչ լուծում ենք տեսնում ստեղծված անասելի վատ վիճակին հարկ ենք համարում նորից նշել այն խնդիրենրը, որոնք առաջացել են ուսանողների մեծամասնության մոտ, ակնկալելով պատասխան և լուծում համապատասպան մարմիններից և պահանջելով, որ լուծումը, եթե վերջինս կլինի, բխի բացառապես ուսանողների շահերից, ինչը չի նշանակում ամենևին, որ բացասաբար անդրադառնա բուհի այլ աշխատողների վրա։

Ստորև ներկայացնում ենք խնդիրները.

1. Կան դասախոսներ, որոնք չեն պատասխանում ուսանողների հարցերին, ընդ որում հարցերը կապված են առարկայի հետ։ Չեն պատասպանում նաև տեխնիկական հարցերին։

2. Դասախոսների զգալի մասը չեն տեղադրում բավարար քանակով նյութ առարկան յուրացնելու համար, չեն տեղադրում տեսանյութեր։

3. Դասախոսներ կան, ովքեր տեղադրում են օտարալեզու նյութեր, առանց հաշվի առնելու ուսանողը տիրապետում է այդ լեզվին թե ոչ, իսկ որը ավելի առաջնային է դրանով իսկ խախտելով ՀՀ կրթության մասին օրենքը առ այն, որ հայկական բուհերում ուսուցումը պետք է լինի միայն գրական հայերենով, բացառությամբ որոշակի դեպքերի, որոնց մեջ մենք չենք ըդգրկվում։

4. Ուսանողները տեղեկացվում են իրենց առցանց քննության և/կամ կուրսայինի տոկոսավորման մասին դրանից մի քանի օր շուտ, դրանով իսկ չեն ունենում անհնարժեշտ և բավարար ժամանակ պատշաճ կերպով պատրաստվելու դրան։

5. Առցանց հարթակը չի դիմանում ծանրաբեռնվածությանը և սկսում է չաշխատել, որի պատճառով ուսանողները չեն կարողանում օգտվել դրանից իրենց հարմար ժամին։

6. Առցանց հարթակը առավել վատ է աշխատում, ավելի ստույգ տևական ժամանակ ընդհանրապես չի աշխատում այն ժամանակ, երբ քննություն է և մեծաթիվ ուսանողներ են լինում այդ հարթակում և որպես սրա հետևանք՝

6.1. եթե քննությունը մեկնարկում է օրինակ ժամը 12:00֊ին և քննության համար նախատեսված է 45 րոպե, համակարգի խափանման պատճառով ուսանողը չի կարողանում անցնել քննական թեստին նշված ժամին, համակարգը խափանվում է անորոշ ժանանակով, իսկ եթե այն սկսում է աշխատել ուսանողը կորցրած է լինում քննությունից այնքան ժամանակ, որքան ժամանակով, որ այն խափանվել էր, օրինակ՝ եթե խափանվել էր 10 րոպեով, ուսանողին մնում է 35 րոպե քննության համար։

6.2. Քննության սկզբում խափանումից բացի այդպիսիք լինում են նաև դրա ընթացքում, ինչի արդյունքում զրոյանում են ուսանողի նշած պատասխանները և նա ստիպված է լինում էլ ավելի սեղմ ժամանակում նորից սկսել հանձնել քննական թեստը։

7. 6.1֊ում և 6.2֊ում նշված խնդիրների հետևանքով ուսանողը ցածր է ստանում, առանց իր մեղավորության, որը բացասաբար է ազդում թվանշանի վրա, հետևաբար նաև ՄՈԳ֊ի վրա։

8. Կան դասախոսներ, ովքեր իրավունք են վերապահում իրենք ուսանողների հետ խոսել անհարգալից կերպով, փոխարենը բացատրելուն ուսանողին առարկայական նյութը։

9. Ոչ բոլոր ուսանողները ունեն համապատասխան միջոցներ օնլայն ուսուցումից օգտվելու համար։

10. Ամփոփելով վերոնշյալը գալիս ենք մի քանի եզրահանգման, որոնցից ամենաակներևը, որ ուսանողը պետք է վճարի մի բանի համար, ինչը չի ստացել։

Խնդիրները չեն սահմանափակվում այսքանով, բայց սրանք ամենաշոշափելիներն են։
Նաև պետք է նշել, որ կան դասախոսներ, ովքեր սրտացավորեն են մոտենում առաջացած խնդիրներին և բացի օնլայն հարթակում նյութեր տեղադրելուց փորձում են ուսանողների հետ կապ հաստատել տեսակապի միջոցով, օրինակ՝ zoom ծրագրի և նմանատիպ այլ ծարգրերի, խորին շնորհակակություն ենք հայտնում նրանց, չնայած նրան, որ դա իրենց աշխատանքն է։

Որպես վերը նշվածից առաջացած հարց ինչո՞ւ պետք է վարձատրվի դասախոսը՝ ով գրեթե ոչինչ չի արել, և դասախոսը՝ ով փորձել է անել ամեն ինչ՝ համանման ձևով։
Իսկ այժմ անցնենք առաջարկին։

ԱՌԱՋԱՐԿ

Հարգելի' ուսանողներ, այս ամենին լուծում տալու համար հանդես ենք գալիս հետևյալ առաջարկով՝ նշելեվ բոլոր վերոնշյալ խնդիրները, կազմակերպել ստորագրահավաք առ այն, որ քննությունները հետաձգվեն, մինչև չլուծվեն վերոնշյալ բոլոր խնդիրները, և վարձերը չվճարվեն, մինչև չլուծվեն վերոնշյալ բոլոր խնդիրները։ Մինչ այժմ հանձնած քննությունների արդյունքները ճանաչվեն առ ոչինչ։

Եթե բուհը չլուծի այս խնդիրները մինչև ԱԴ֊ի ավարտը, ապա կամ

1. Գնալ դասի մեկ ամիս ամառվա արձակուրդներից,

2. ավելացնել դասաժամ առարկայական նյութը յուրացնելու համար, ենթադրենք 2 ժամ նախատեսված օրվա համար անել 4 ժամ,

3. գնալ դասի շաբաթ օրերը։

Այնուհետև սա ձևավորել դիմումի տեսքով և դիմել ԿԳՍՄ նախարարություն։

Հարգելի' ուսանողներ, հաշվի առնելով, որ կարող են Ձեզ սպառնալ, եթե Դուք մասնակցեք ստորգրահավաքին կոչ ենք անում չվախենալ և ցանկացած նման դեպքում տեղեկացնել մեզ։
Նաև հիշեք, որ ուժը միասնության մեջ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել