armenpress.am: Հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը։ Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«ՀՔԾ-ն ստացել է միջադեպի վերաբերյալ նյութերը»,- ասաց Օհանջանյանը։
Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն։
comment.count (0)