ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով առավել խոցելի խմբերը կազմում են ընդհանուր աշխատուժի 35 տոկոսը․ Զեյնալյան |aysor.am|
11:49 - 04 մայիսի, 2020

ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով առավել խոցելի խմբերը կազմում են ընդհանուր աշխատուժի 35 տոկոսը․ Զեյնալյան |aysor.am|

aysor.am: Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական կապերի խզումը և խաթարումը այս կամ այն կերպ ազդել է համաշխարհային աշխատուժի 3.3. մլրդ անձանց վրա, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Համաձայն այդ կանխատեսումների՝ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում գումարային աշխատաժամերը նվազելու են մոտ 7 տոկոսով, որը կազմում է մոտ 100 մլն դրույք աշխատող։ Ըստ այդ հրապարակման՝ առավել խոցելի են կացության և սննդի կազմակերպման, մեծածախ և մանրածախ առևտրի, անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնողները, մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ», - ասաց Զեյնալյանը։

Նա ընդգծեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատել է մոտ 209 հազար քաղաքացի, որոնք կազմում են ընդհանուր աշխատուժի մոտ 35 տոկոսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել