Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով քաղաքային իշխանության հետ սերտ եւ փոխգործակցված աշխատանքը՝ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները:
Նախընտրական ծրագրում նախատեսված, ինչպես նաեւ ստեփանակերտցիների հետ հանդիպումների ժամանակ գրեթե ամբողջությամբ արձանագրել ենք լուծում պահանջող քաղաքային նշանակության հարցերն ու խնդիրները, եւ, խոստացածի համաձայն, ըստ առաջնահերթության՝ դրանք մշտապես գտնվելու են կառավարության եւ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում»։
comment.count (0)