ՀՀ քաղաքացիները Լիբանանից տեղափոխվել են Հայաստան |hetq.am|
15:38 - 04 մայիսի, 2020

ՀՀ քաղաքացիները Լիբանանից տեղափոխվել են Հայաստան |hetq.am|

hetq.am: Մոտ կես ժամ առաջ Երեւանում վայրէջք է կատարել Բեյրութից ժամանած լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության օդանավը, որը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացիների: Հիշեցնենք, որ այս չվերթի մասին դեռ ապրիլի 27-ին հայտարարել էր Լիբանանում ՀՀ դեսպանությունը: Այս պահին ինքնաթիռը պատրաստվում է հետադարձ չվերթի, որով Լիբանան կվերադառնան այդ երկրի քաղաքացիները: 

Ինչ վերաբերում է Երեւան ժամանածներին, նրանք ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:  

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Բեյրութից տեղափոխվածների թիվը 20 է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել