Երևանի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետվել երկու երեխաների հետ. ԱԻՆ
12:21 - 05 մայիսի, 2020

Երևանի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետվել երկու երեխաների հետ. ԱԻՆ

Այսօր առավոտյան Երևանի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 8-ի սահմաններում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, որը քաղաքացու հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել