Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիությունը |armenpress.am|
13:37 - 05 մայիսի, 2020

Կբարելավվի Ծովագյուղ-Սեմյոնովկա հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիությունը |armenpress.am|

armenpress.am: Պետական միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզում մայիսի երկրորդ կեսից կմեկնարկի 6Հ-53, Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհի անցանելիության բարելավում» ծրագիրը:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 196 միլիոն դրամ: Հայտարարված շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Ծրագրով նախատեսված է շուրջ հազար քառակուսի մետր մակերես ընդգրկող փոսային նորոգում եւ 24 հազար 578 քառակուսի մետր միաշերտ ասֆալտի եւ ճանապարհային նշանների տեղադրում:

Բարելավվող ճանապարհի երկարությունը 11,8 կիլոմետր է, որը սկսվում է Ծովագյուղի խաչմերուկից, անցնում Սեմյոնովկա համայնքով եւ ավարտվում Գեղարքունիք-Տաուշ սահմանաբաժանում: Ճանապարհի անցանելիության բարելավման ծրագրի իրականացման արդյունքում հնարավորոթւյուն կստեղծվի, որպեսզի Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելը ենթարկվի հիմնանորոգման»,- ասաց վարչության պետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել