hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Այն ընդունվեց միաձայն` 116 կողմ ձայնով:
Նախագծով երաշխավորվում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք: Կրթական ծրագրի շրջանակներում ընտրվելու և կիրառվելու են ուսուցման այնպիuի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը:
Ըստ փոփոխությունների` նախադպրոցական տարիքային փուլերն են` 0-ից մինչև 2 տարեկան (վաղ մանկության տարիք), կրտսեր նախադպրոցական տարիք` 2-ից մինչև 4 տարեկան, միջին նախադպրոցական տարիք՝ 4-ից մինչև 5 տարեկան, ավագ նախադպրոցական տարիք` 5-ից մինչև 6 տարեկան:
Նկարագրվել է ՆՈՒՀ-երի բաղադրիչները, երեխաների բժշկական սպասարկման մասով ավելացվել է դրույթ, համաձայն որի ՆՈԻՀ-ը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը, վերանայվել է ՆՈՒՀ-ում սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքներ դրույթներ, սահմանվել է մանկավարաժական աշխատողների պարտադիր վերապատրաստումը:
Զարգացման կենտրոնների համար պարտադիր լիցենզավորման պահանջ է ամրագրվել:
comment.count (0)