Շիրակի մարզում անօթևանության խնդրի կարգավորման համար հատկացվել է 814 մլն 90 հազար դրամ
18:51 - 07 մայիսի, 2020

Շիրակի մարզում անօթևանության խնդրի կարգավորման համար հատկացվել է 814 մլն 90 հազար դրամ

Կառավարությունը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: 814 մլն 90 հազար դրամ հատկացվելու է Շիրակի մարզպետարանին, որից 794 մլն 653 հազար դրամը կտրամադրվի Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքի՝ բնակելի տների կառուցման նպատակով:

19 մլն 319 հազար դրամը կուղղվի Գյումրիում և գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված 4 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակին: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել