Արմեն Գրիգորյանը ծաղիկներ է խոնարհել Արցախյան եւ Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակին
22:16 - 08 մայիսի, 2020

Արմեն Գրիգորյանը ծաղիկներ է խոնարհել Արցախյան եւ Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակին

Այսօր Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:   

ԱԽ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Գրիգորյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նաև այցելել է «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի կրակի մոտ՝ երախտագիտություն մատուցելով հայրենիքի պաշտպանության ու խաղաղության հաստատման համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել