Անձրևները վաղվանից հիմանակնում դադարում են. սպասվում է արևային եղանակ, կտաքանա 8-10 աստիճանով
12:56 - 10 մայիսի, 2020

Անձրևները վաղվանից հիմանակնում դադարում են. սպասվում է արևային եղանակ, կտաքանա 8-10 աստիճանով

Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ  օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։

Նշենք, որ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ գրառում էր կատարել նաեւ Աշոցքում այսօր տեղացած ձյան մասին: Նա հայտնել է, որ Իր աշխատանքային պրակտիկայում նման դեպք չի հիշում, որ մայիսի 10-ին ձյուն տեղա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել