Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ։

Ունենալու ենք անոմալ տաք հունվար․ Սուրենյան

Ունենալու ենք անոմալ տաք հունվար․ Սուրենյան

Ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Մենք ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար։ Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված առանձին օրերին հանրապետության լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +5-ից +9 աստիճանի, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +16–ից +20 աստիճանի։ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +10-ից +14 աստիճան»,- դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։ Սուրենյանի խոսքով՝ Հայաստանն այժմ էլ գտնվում է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում․ «Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու, մինչև հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է։ Առաջիկա հինգ օրերը կանցնեն նաև առանց տեղումների»։
14:27 - 29 դեկտեմբերի, 2023
Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք. Երևանում ջերմաստիճանը կհասնի +42-ի

Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք. Երևանում ջերմաստիճանը կհասնի +42-ի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի վերաբերյալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր), սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։ Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00-ը ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։
11:29 - 07 օգոստոսի, 2023
Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան
 |tert.am|

Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան |tert.am|

tert.am: Այս մարտն ամենատաք մարտերից մեկն էր, ամսական միջին ջերմաստիճանը միջինից բարձր էր 4-5 աստիճանով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Մեր երկրին Սկանդիվաիայից մոտենում են արկտիկական ցուրտ օդային հոսանքեր, այս հոսանքների ներհոսքը մեր Հանրապետությունում սկսվել է։ Դրան առաջինը արձագանքել են Հանրապետության հյուսիսային մարզերը՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնը, որտեղ արդեն այսօր առկա է ջերմաստիճանի նվազում՝ 10-12 աստիճանով։ Վաղը այդ ցիկլոնի ուժը կտրուկ մեծանալու է, ամենամեծ ուժգնությունը դիտվելու է վաղը երեկոյան, ավելի շատ 4-ից հետո։ Եթե այսօր տեղումներ սպասում ենք Հանրապետության առանձին շրջաններում, ապա վաղը կեսօրից հետո տեղումներ են սպավում Հանրապետության ողջ տարածքում, որոնք լեռնային ու նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան տեսքով ու միայն շատ ցածրադիր հատվածներում թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով»,- ասաց Սուրենյանը։ Նա նշեց, որ այսօր՝ մարտի 30-ին, միջին ջերմաստիճանը կիջի 5-6 աստիճանով, իսկ մարտի 31-ին ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով։
14:03 - 30 մարտի, 2023
Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի

 |armenpress.am|

Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի:  «Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի  ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը:  Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: «Երևանում, Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան տաքություն: Այդ ջերմությունը պահպանվել է 2-3 ժամ:  Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է: Քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել, որն ուղեկցվում է բարձր ջերմային ֆոնով, հետևաբար, հատկապես նախալեռնային հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհային իրավիճակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
12:51 - 18 հուլիսի, 2022
Հայաստանում հուլիսին կրկին շոգ է լինելու. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը |armenpress.am|

Հայաստանում հուլիսին կրկին շոգ է լինելու. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսին կրկին շոգ եղանակ է սպասվում: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով: «Պայմանավորված տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝  հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում, ամսվա ընթացքում առանձին օրերին կրկին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40…+41 աստիճան: Ի տարբերություն հունիսի, հուլիս ամսվա մեջ կունենանք օրեր, երբ կլինի սառն օդային հոսանքների ներթափանցում: Այսինքն, չի բացառվում, որ շոգերը ժամանակ առ ժամանակ ընդհատվեն Սև ծովի կողմից եկող սառն օդային հոսանքներով, որոնք կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Հուլիսին հանրապետությունում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, սակայն Գագիկ Սուրենյանը նկատեց, որ հուլիսին սովորաբար տեղումների քանակների նորմաները շատ չնչին են: Ներկայացնելով առաջիկա օրերի կանխատեսումները՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է տաք օդային հոսանքի ներթափանցում  Իրաքի տարածքից: Օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է: Եթե վերջին 2-3 օրերին նվազման արդյունքում Արարատյան դաշտում և Երևանում օդի ամենաբարձր ջերմաստիճանը եղավ 35-36 աստիճան, ապա հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Հուլիսի 4-ին կլինի բարձր ջերմային ֆոն՝ +40…+41 աստիճան: Դա կարճ կտևի, որովհետև հուլիսի 6-ից սկսված տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել 4-5 աստիճանով: Քանի որ օդի հարաբերական խոնավությունը շատ ցածր է, իսկ օդի ջերմաստիճանը՝ շատ բարձր, հետևաբար բույսերից գոլորշիացումը կտրուկ մեծանում է: Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տալիս հետևել ոռոգմանը, որպեսզի բույսերը չջրազրկվեն:
12:12 - 02 հուլիսի, 2021
Երեկվա ձյունն անոմալիա է՝ հազվադեպ դիտվող երեւույթ. Սուրենյանը մանրամասնում է՝ ինչ եղանակ սպասել մայիսին |armtimes.com|

Երեկվա ձյունն անոմալիա է՝ հազվադեպ դիտվող երեւույթ. Սուրենյանը մանրամասնում է՝ ինչ եղանակ սպասել մայիսին |armtimes.com|

armtimes.com: Շրջակա միջավայրի նախարարության hիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ գիշերվա ձյունն աննախադեպ երեւույթ չէ, ու այնպես չէ, որ սա առաջին դեպքն էր մեր երկրի տարածքում: Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաեւ ձեւավորվել է ձնածածկույթ։ Ըստ hիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ այս երեւույթի պատճառը Սեւ ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։ «Անոմալիա է բնականաբար՝ հազվադեպ դիտվող երեւույթ, բայց աննախադեպ չէ: Եթե վերցնենք 10 տարվա կտրվածքով, ապա 10 տարին մեկ անգամ կարող է լինել նման բան: Մենք ունեցել ենք տարիներ, որ նման երեւույթ եղել է տարվա այս ժամանակահատվածում: Ավելին՝ 1985 թվականի հունիսի 20-ին հանրապետության բոլոր լեռնային շրջաններում տեղումներ են եղել, շատ ավելի ուժեղ, քան այս գիշեր տեղացած ձյունն էր»,- ասաց Սուրենյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ անցած տարի էլ մոտավորապես այս ժամանակահատվածում լեռնային շրջաններում ձյուն էր տեղացել, բայց պրոցեսը շատ ավելի թույլ էր, պարզապես այս տարի ավելի մասշտաբային է: «Անցած տարվանը շատ ավելի լոկալ էր, իսկ այս տարի ավելի մասշտաբային: Գրեթե բոլոր մարզերի այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 1500 մետր բարձրության վրա, ձյուն է տեղացել»,-ասաց նա: Հարցին, թե ընդհանուր առմամբ մայիսն ինչպիսին է լինելու, մասնագետը պատասխանեց. «Այսօրվանից տեղումները դադարում են, առաջիկա 4-5 օրերին կունենանք կայուն եղանակ, բայց դրանից հետո, մինչեւ ամսվա վերջ, ժամանակ առ ժամանակ ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ կլինեն: Մայիսը խոնավ ամիս է: Անկայուն եղանակը դեռեւս կպահպանվի»:
12:51 - 10 մայիսի, 2021
Հանրապետությունում առաջիկայում եղանակի կայունացում չի սպասվում. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել |armenpress.am|

Հանրապետությունում առաջիկայում եղանակի կայունացում չի սպասվում. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում այս տարվա մարտն աչքի է ընկնում եղանակային պայմաններրի բավական մեծ փոփոխություններով: Ականտես ենք լինում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների ու անկումների: Ասուլիսի ժամանակ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս տարի Ռուսաստանի եվրոպական հատվածում գրանցվել է խիստ ցուրտ ձմեռ և ներկայում այդ շրջաններում ցածր ջերմային ֆոնը, ձնածածկույթը պահպանվում է: Հյուսիսից եկող արկտիկական օդային հոսանքնեը, անցնելով Ռուսաստանի եվրոպական մասով, փաստորեն, չեն ձևափոխվում, չեն տաքանում և գրեթե նույն ուժգնությամբ ներթափանցում են հանրապետության տարածք: Դրա համար առանձին ցուրտ օրերին գրանցվում են ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան տեսքով տեղումներ, բուք քամու ուժգնացում: «Մարտին, այսօրվա դրությամբ, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայի սահմաններում է, տեղումների քանակը շրջանների մեծ մասում նորմայից ավելին է: Առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում, երեկոյան ժամերին կանխատեսվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափացւմը Հայաստանի տարածք: Երեկոյան ժամերից ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն, այդ ցիկլոնը կգործի մինչև մարտի 25-ը ներառյալ: Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում ձյուն կտեղա, նախալեռներում հովտային գոտիներում տեղումները սպասվում են անձրևի տեսքով»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ, հատկապես Արագածոտնի, Կոտայքի մարզերում: Տեղումները կուղեկցվեն ամպրոպներով, սպասվում է քամու ուժգնացում: Մարտի 26-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, մարտի 27-ին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, տեղումները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով: Ձյուն կտեղա Լոռու, Տավուշի մարզերում, լեռնային, նախալեռնային շրջաններում: Անձրևի տեսքով տեղումներ սպասվում են հանրապետության հովտային գոտինեում: «Մինչև ամսի 27-ը ներառյալ չունենք եղանակի պարզեցում, դրանից հետո սպասվում է եղանակի պարզեցում, սակայն այն ուղեկցվելու է ջերմաստիճանի անկմամբ, և չի բացառվում, որ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազի մինչև -1…-2:  Ինչ վերաբերում է ապրիլին, ապա օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, որն առանձնապես մեծ շեղում չէ, սակայն տեղումները կանխատեսվում են նորմայից ավելի: Ասեմ, որ ապրլին տեղումների նորման բավական մեծ է, իսկ նորմայից ավելի տեղումներ նշանակում է, որ ամսվա մեծ մասը հանրապետության տարածքում լինելու է անձրևային»,- հավելեց Գագիկ Սուրենյանը:
11:54 - 23 մարտի, 2021
Տաք փետրվարը հանգեցրել է ծիրանենու ծաղկման. Գագիկ Սուրենյանը՝ եղանակային փոփոխությունների մասին |armenpress.am|

Տաք փետրվարը հանգեցրել է ծիրանենու ծաղկման. Գագիկ Սուրենյանը՝ եղանակային փոփոխությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին տաք ձմեռը գրանցվել է 2018 թվականին, սակայն փետրվարին տաք օրերի տևողության և բացարձակ ցուցանիշներով, 2021 թվականի փետրվարը գերազանցում է: Այս մասին նշեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նկատելով, որ այս անգամ ավելի շատ տաք օրեր են եղել: Նման տաք փետրվար գրանցվել է 1979 թվականին: «Փետրվարի 1-ից մինչև այսօր ունեցել են տաք եղանակ, որը դեռ երկու օր էլ շարունակվելու է: Հանրապետությունում ունեցել ենք միջինը 8-10 աստիճանով կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան: Վերջին 4-5 օրերին, Արարատյան դաշտում, ինչու չէ Սյունիքի հովիտներում գրանցվել է +18 աստիճան, որը մոտ է պատմական առավելագույն արժեքներին»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Նա սոցցանցի իր էջում լուսանկար էր հրապարակել այն մասին, որ Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում ծիրանենին ծաղկել է: Նախկինում նման բան չի արձանագրվել փետրվարի կեսերին: Այս շրջանում հոնի ծաղկում եղել է, բայց ծիրանենու՝ ոչ: Հաշվի առնելով, որ առաջիկայում օդի ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում, արդյո՞ք ցրտահարության վտանգ կա. հարցին ի պատասխան Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս պահին այն հատվածում, որտեղ ծիրանենու ծաղկում կա, դժվար զրոյից ցածր ջերմաստիճան գրանցվի: Մյուս հատվածներում պտղատուների ծաղկում չունենք, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արարատյան դաշտին: «Փետրվարի 18-ից օդի ջերմաստիճանը սկսում է իջնել, մինչև ամսի 20-ն իջնելու է, թե որքան կպահպանվի, այս պահին կդժվարանամ ասել: Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, այս օրերի հետ համեմատ օդի ջերմաստիճանը 10-13 աստիճանով նվազում է: Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, լեռնային բնակավայրերում կգրանցվի ամենացածր ջերմաստիճանը՝ մոտ -10…-14»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Երևանում օդի ջերմաստիճանը շատ չի նվազի, կանխատեսվում է -4:
14:32 - 15 փետրվարի, 2021
Հունվար ամսվա եղանակի կանխատեսումը

Հունվար ամսվա եղանակի կանխատեսումը

Հունվարին Երևանում, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 1-2 աստիճանով նորմայից բարձր։ Տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանն սպասվում է -4...-5, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` ցածրադիր վայրերում մինչև -14...-16, բարձրադիր վայրերում  -11...-13, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +3...+5 (դիտված պատմական  բացարձակ նվազագույնը`  -27...-29, առավելագույնը`+14...+16):  Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ (նորման` 22-29 մմ):        
21:27 - 30 դեկտեմբերի, 2020
Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով. Սուրենյան

Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով. Սուրենյան

Դեկտեմբեր ամիսը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրն ու ամսվա եղանակի կանխատեսումը: Մասնավորապես, Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8-ից +10, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10-ից -13: Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:     
10:07 - 02 դեկտեմբերի, 2020