Շաքե Իսայանը ներկայացրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտման օրինակներ

 |armenpress.am|
18:25 - 11 մայիսի, 2020

Շաքե Իսայանը ներկայացրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտման օրինակներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի  «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավոր Շաքե Իսյանը ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտումների վրա: Իսայանն այս մասին խոսեց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկմանը:

«Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները շարունակում է մեր երկրի ամենախնդրահարույց ոլորտներից մեկը մնալ:  Խնդիրը հատկապես սուր է մասնավոր հատվածում: Ուզում էի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս օրերին հնչող ահազանգերի վրա, որոնք պայմանավորված են արտակարգ դրությամբ: Դա ավելի ցայտուն է դարձնում, որ այս ոլորտում կարգավորման խնդիրներ ունենք: Օրինակ տնտեսավարողները աշխատակիցներին արգելում են այս օրերին օգտվել համապատասխան սոցիալական ծրագրերից կամ ուղարկում են չվարձատրվող արձակուրդի»,-ասաց Իսայանն ու նկատեց՝ այդ ահազանգերը տեղ կգտնեն ՄԻՊ-ի մյուս տարվա զեկույցում:

Պատգամավորը բերեց նաև արտակարգ դրությամբ չպայմանավորված մեկ այլ օրինակ: Պագամավորի խոսքով՝ կան դեպքեր, երբ աշխատողին աշխատանքից ազատում են բարեկամական կապերի կամ սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու հետևանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել