Շաքե Իսայան

Շաքե Ռոբերտի Իսայանը (հունվարի 20, 1990Հրազդան) 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և ԲՀԿ անդամ։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ 2010թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետը: 2012թ.՝ ՀՊՃՀ մագիստրատուրան: Ռադիոկապի, ռադիոհեռարձակման եւ հեռուստատեսության մասնագետ: 2012-2015թթ. զբաղվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հանրայնացմամբ եւ ինֆորմացիոն հոսքերի կառավարմամբ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սոցիալական լրատվության մարկետինգով: 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ: 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան

Այս իշխանությունները խայտառակ կապիտուլյացիա ստորագրելուց անմիջապես հետո պետք է հեռանային, գուցե նույնիսկ դրանից առաջ, երբ պատերազմից օրեր անց, հասկանալով մեր դեմ կռվող ադրբեջանա-թուրքական տանդեմի արսենալը, չի կանգնեցվել պատերազմն այն կետում, երբ Հայաստանի համար կլինեին նվազագույն մարդկային եւ տարածքային կորուստներ: Infocom-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 17 ուժերի շարքում պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը՝ պնդելով՝ պարտված ղեկավարը չի կարող ղեկավարել երկիրը ու ներկայանալ բանակցությունների։ ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ երկիրը ջախջախած, հազարավոր ընտանիքների լույսը մարած ղեկավարը, գոնե բարոյական նկատառումներից ելնելով, անմիջապես հրաժարական պիտի ներկայացներ․ «Խնդիրը խիստ պրակտիկ է՝ Փաշինյանը երկրին պետք է շանս տա, շանս՝ բանակցելու, իսկ բանակցել կարող է չպարտված ղեկավարը: Այս օրերին տեսնում ենք, թե թշնամին ինչպես է «պահպանում» եռակողմ հայտարարության ոգին եւ տառը, տեսնում ենք նաեւ մեր երկրի ղեկավարի արձագանքը այդ ամենին եւ կարողությունը՝ նման սադրանքները կանխելու: Ինչ խոսք, անպատվաբեր տեսարան է: Ահա՛ թե ինչու ենք ես եւ իմ քաղաքական համախոհները պնդում նրա հեռացումը»,- մեր զրույցում մանրամասնեց Իսայանը: Վերջինս կարծից հայտնեց, որ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն՝ ազգային համաձայնության կառավարություն, որի մեջ ընդգրկված կլինեն կոմպետենտ, խոհեմ, հավասարակշռված, կառավարման հմտություններ ունեցող եւ հայրենասեր մարդիկ: Թե ովքեր պետք է լինեն ժամանակավոր կառավարության անդամները՝ պատգամավորն ասաց՝ դա պարզ կլինի արդեն ձեւավորումից հետո․ «Մենք բազմիցս նշել ենք, որ այդ կառավարության կազմում գոնե սեւերի եւ սպիտակների բաժանում չի լինելու: Երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է հարկավոր»,- շեշտեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է գործող խորհրդարանի՝ վարչապետ ընտրելուն, ապա, ըստ Շաքե Իսայանի, այսօրվա խորհրդարանը այլեւս չի արտացոլում ժողովրդի իղձերն ու նպատակները, այլեւս չի պաշտպանում ազգի շահերը: Նրա պնդմամբ՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները լծված են իրենց քաղաքական առաջնորդի մտացածին թեզերն արդարացնելու գործին․ «Հասարակ մի բան՝ պատգամավորն իր երդման մեջ ասում է, որ երդվում է նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության պահպանման համար: Այսօրվա խորհրդարանական իշխող ուժը այս երդման հակառակ արտացոլանքն է, այն լեգիտիմ չի կարող լինել»: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ «Ի դեպ՝ 17 կուսակցությունների եւ նրանց միացյալ թեկնածուի պայմաններից մեկն այն է, որ Ժամանակավոր կառավարության ղեկավարը արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվելու: Սա արդարության տեսանկյունից կարեւոր նկատառում է»,- ասաց Իսայանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: «Գործող իշխանությունները տապալել են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը, երկրի ռազմավարական դաշնակիցների հետ փոխահարաբերությունները հասցնելով կասկածելի որակի՝ Հայաստանը դարձրել պատերազմի գայթակղիչ թիրախ՝ թշնամու համար: Սակայն ընտրություններն անցկացնելու համար որոշակի ժամանակ է հարկավոր՝ երկրում իրավիճակի կայունացման մասով: Բայց, կրկնում եմ, դա ժամանակավոր կառավարության գործառույթների մեջ է, որովհետեւ այս իշխանությունները քաղաքացիական հակադիր բեւեռների ձեւավորումից զատ՝ այլ գործով չեն զբաղվել»: Իսկ ահա ինչ վերաբերում է նախքան արտահերթ ընտրությունները՝ օրենսդրական կարեւոր փոփոխություններ կատարելու անհրաժետությանը՝ Իսայանը նկատեց՝ նույն «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի պատշաճ մշակման համար 2.5 տարին քիչ չէր․ «Սակայն առավել գայթակղիչ էր ԱԺ ողջ գործունեությունը նվիրել ՍԴ-ն կազմաքանդելուն: Եվ հիմա, պատերազմից հետո, երբ սոցիալական, տնտեսական լրջագույն մարտահրավերներ են նետված պետությանը, նրանք նոր հիշել են «Կուսակցությունների մասին» օրենքը: Իրադարձություններին իշխանությունների արձագանքը ժամանակավրեպ է եւ պայմանավորված է բացառապես իշխանության վերարտադրության ապահովման մղումով․ սա խիստ վտանգավոր ախտանշան է»,- ասաց մեր զրուցակիցը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ, իհարկե, փոփոխություններ պետք են այս օրենքներում։ Ըստ պատգամավորի՝ առաջնահերթ պետք է հանվի ռեյտինգային ընտրակարգը․ «Այս առաջարկով ԲՀԿ-ն հանդես էր եկել դեռեւս նախորդ գումարման ԱԺ-ում, սակայն այն ժամանակվա իշխանությունները սա թողեցին հետոյին: Եկավ «Իմ քայլը» դաշինքը, սկզբունքորեն համաձայն լինելով սրան՝ 2.5 տարի ԱԺ ամբիոնը լցրեց կեղծ օրակարգով»: Պատգամավորի վստահեցմամբ՝ ժամանակավոր կառավարությունը սեղմ ժամկետներում կավարտի ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացը՝ երկիրը բարեհաջող նախապատրաստելով արտահերթ ընտրությունների․ «Մնացյալ մանրամասներն արդեն առավել առարկայական իրադարձություններից հետո կներկայացվեն»: Հարցին՝ արտահերթ ընտրություններից հետո որո՞նք են լինելու այն առաջնային անելիքները, որ պետք է անի նոր կառավարող ուժը՝ որն էլ լինի, Իսայանը պատասխանեց․ «Ով էլ լինի, հասարակության հրամայականը նրանց հետեւյալն է՝ լիարժեք վերականգնել դրական համագործակցությունը ռազմավարական դաշնակիցների հետ, բանակցել՝ եռակողմ հայտարարության տեքստում առկա բացերը հնարավորինս Հայաստանի շահերին համապատասխանեցնելու համար, մոդեռնիզացնել զինված ուժերն ու վերականգնել բեւեռացված հասարակության քաղաքացիական համերաշխությունը: Առհասարակ՝ վերադարձնել երկրի պատիվն ու արժանապատվությունը»: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու բանակցություններին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ այս իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի համար, որին Ալիեւը պարբերաբար վիրավորում է, բանակցային սեղանի շուրջ անհնար է լինելու․ «Անհնարն այս դեպքում չընկալեք որպես վերամբարձ արտահայտություն․ ցավոք, այն իրողության պարզ գնահատականն է: Եվ հետո, պատերազմից Ալիեւը ստացավ ավելին, քան նույնիսկ երազում էր, ստացավ ոչ միայն 7 շրջանները, այլ խորհրդային ԼՂԻՄ-ի տարածքից զգալի հատված՝ Հադրութի շրջանը, անառիկ Շուշին, որի ազատագրումը հայերի կողմից ադրբեջանցիների բարոյական կերպին մի այնպիսի ապտակ էր հասցրել, որից մինչ օրս հոգեպես չէին վերականգնվել: Եվ ահա այս պայմաններում, երբ Ալիեւը ստացել է մաքսիմալը, որովհետեւ Հայաստանի ղեկավարը կա՛մ չի ունեցել բավարար կամք՝ ժամանակին կանգնեցնել պատերազմը, կա՛մ բավարար հոտառություն, ո՞վ պետք է Ալիեւին կարողանա հետ բերել բանակցային սեղանի շուրջ: Նիկոլ Փաշինյա՞նը, իսկապե՞ս: Կարծում եմ՝ ինքներդ էլ եք համաձայն, որ Ալիեւին դեռ պետք է կարողանալ վերադարձնել Մինսկի խմբի բանակցությունների շրջանակ: Նա ստատուս քվոն այլեւս չի ընդունում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները սեփական կետից սկսելու որոշումը խիստ թանկ նստեց Հայաստանի վրա․ «Երբ նա նման հայտարարություն էր կատարում, հասկանու՞մ էր արդյոք, որ պատերազմի նախերգանքն է «ավետում»: Բանակցությունների վերսկսումը հսկայական դիվանագիտական ջանքեր է պահանջելու, եւ որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե եռակողմ հայտարարությունը զինադադարի վերաբերյալ է միայն, եւ որ բանակցությունները Արցախի կարգավիճակի վերաբերյալ պետք է շարունակվեն, նա ինքը այս գործընթացը կազմակերպել վստահաբար չի կարողանա: Նա այլեւս լեգիտիմ չէ»,- եզրափակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Ասպրամ Փարսադանյան
16:05 - 17 դեկտեմբերի, 2020
Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: «Մեր նպատակը բաց է եւ թափանցիկ. զուտ դեկլարատիվ հայտարարված ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո մենք բոլորով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք». ռազմական դրությունը վերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: Նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը երեկվանից մեկնաբանում է, թե ռազմական դրության վերացումը պահանջում են այն պատճառով, որ այն որոշակի դժվարություններ է առաջացնում արտագնա աշխատանքի մեկնողների, տնտեսական գործունեության, հավաքների ազատության եւ այլ հարցերի լուծման համար: «Հարգելի՛ քաղաքացիներ, երբ միանձյնա որոշման հետեւանքով ստորագրվեց ամոթալի հայտարարությունը, այդ օրվանից ապօրինի է երկրում ռազմական դրության պահպանումը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի հայտարարություն, դա բնավ չի նշանակում, որ ով հայ է, կարող էր դեմ լինել պատերազմի դադարեցմանը»,- շարունակեց Իսայանը՝ հավելելով, թե խոսքը պատերազմն ավելի շուտ դադարեցնելու հնարավորության մասին է:
15:47 - 26 նոյեմբերի, 2020
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով |armenpress.am|

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Շաքե Իսայանը: Իսայանի խոսքով՝ բացի հանրահավաքային գործիքակազմից, օգտագործում են նաև խորհրդարանական գործիքակազմը: Նա հիշեցրեց արտահերթ նիստ հրավիրելու իրենց և «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության մասին ու նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում խորհրդի նիստին, և քվորումի բացակայության պատճառով իրենք չեն կարողանում խորհրդարան բերել այդ օրակարգը՝ առաջինը՝ ռազմական դրության չեղարկում, այնուհետև՝ վարչապետի հրաժարականի հարցը: «Մենք և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այսօր կրկին դիմելու ենք ԱԺ-ին՝ նորից նույն օրակարգով արտահերթ նիստ նախաձեռնելու համար»,-ասաց Իսայանը:
10:53 - 19 նոյեմբերի, 2020
Իմ քայլը պահանջում է հաղթանակի ճանապարհային քարտեզ, բայց Շուշիի հանձնելու քարտեզը չի ներկայացրել․ Շաքե Իսայան
 |civilnet.am|

Իմ քայլը պահանջում է հաղթանակի ճանապարհային քարտեզ, բայց Շուշիի հանձնելու քարտեզը չի ներկայացրել․ Շաքե Իսայան |civilnet.am|

civilnet.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասում է, որ իրենք ի սկզբանե ցանկացել են խորհրդարանի միջոցով լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, սակայն «Իմ քայլի» պատճառով դա տեղի չունեցավ։ Նա դիմեց իշխանական պատգամավորներին. «Ժողովուրդը պահանջում է, որ վարչապետը անցնցում հեռանա»։ Հարցին, թե ինչ տարբերակներ ունեն չեղարկելու հայտնի փաստաթուղթը, նա պատասխանեց, որ լուծումները տարբեր են, դրա համար հարկավոր էր ԱԺ նիստ հրավիրել։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք կարող է փաստաթղթի ճակատագիրը փոխել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ինչին ի պատասխան Իսայանն ասաց․ «Քանի դեռ նրանք ստորագրել են այդ փաստաթղթի տակ, առանց խորհրդակցելու ՀՀ-ի քաղաքացիների հետ, նրանք պետք է հեռանան, ու այլևս ժողովուրդը պետք է որոշի այդ բանակցությունների ընթացքը»։
21:54 - 12 նոյեմբերի, 2020
Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին Հանրապետության հիմնադրման մասին |armenpress.am|

Մայիսի 28-ը հայ ազգի վերածննդի օրն է․ պատգամավորները՝ Առաջին Հանրապետության հիմնադրման մասին |armenpress.am|

armenpress.am: Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի պատմական հաղթանակները, Հանրապետության հռչակումը կարևոր դեր են ունեցել նույնիսկ ներկայիս պետականության կայացման, ամրապնդման գործում: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խոսել են Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակի մասին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի կարծիքով՝ մայիսյան հաղթանակների ամենամեծ ձեռքբերումը պետականություն ունենալն է։ «Այս օրը հայերի համար ազգային վերածննդի օր է, որովհետև երկարատև դադարից հետո 1918 թվականի մայիսի 28-ին առաջին հնարավորությունն է տրվել պետականություն ձեռք բերելու։ Մայիսյան հաղթանակներն այն գործիքներն էին, որոնք մեր ազգի համար ստեղծեցին այն վստահությունը, որ մենք ինքնուրույն կարող ենք ձեռքբերումներ ունենալ։ Դրանցից ամենամեծը, թերևս, պետականությունն է, որը մենք հաջողությամբ պսակել ենք 1918 թվականի մայիսյան հաղթանակների և դրանց հաջորդող անկախության շնորհիվ»,- ասաց Թևոսյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ևս մայիսի 28-ը համարեց հայ ազգի համար վերածննդի օր։ «Հենց մայիսի 28-ին հազարամյակների անէությունից վերածնվեց Հայաստանի Հանրապետությունն ու հենց հայերի ջանքերի գնով։ Առաջին անգամ դարերի մեջ մենք հույսը դրեցինք ինքներս մեզ վրա և հաղթեցինք գրեթե անհավանական պայմաններում։ Մենք կարողացանք ապացուցել, որ գոյություն ունենալու իրավունք ունենք որպես ազգ, որպես պետություն և որպես միավոր»,- նշեց Գորգիսյանը։ Շնորհավորելով հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝ պատգամավորը ցանկություն հայտնեց, որ այս տոները մեկ օր հիշելու առիթ չլինեն, այլ, որպեսզի հայ ազգն ապրի հաղթանակների ու ձեռքբերման գիտակցումով։ Նրա խոսքով՝ ամենօրյա աշխատանքով ու ջանքով հայ ժողովուրդը պետք է մի քար դնի պետության պետականության կայացման և կառուցման գործում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մայիսի 28-ը համարում է Հայաստանի պետականության վերակերտման և վերածննդի օր։ «Այս օրը ճակատագրական օր է հայ ազգի համար, որովհետև հենց այդ ժամանակ է դրվել մեր անկախության նվաճման, պետականության հիմքը։ Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, առողջություն և ազգային միասնականություն, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները»,- ասաց Իսայանը։
15:33 - 28 մայիսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպումների շարքը, այսօր ընդունել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին: Հանդիպմանը մասնավորապես խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղիների ու լուծումների մասին: Պատգամավորները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքների ու քայլերի մասին: Անդրադարձ է եղել նաև խորհրդարանի գործունեությանը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես իր դիտարկումներն է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից վավերացված Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկումների ոչ թե ավարտն, այլ՝ սկիզբը և կնպաստեն համապատասխան օրենքների միջոցով մեր պետությանը, ազգային մշակույթին հարիր լուծումներ գտնելուն:
17:30 - 25 մայիսի, 2020
Շաքե Իսայանը ներկայացրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտման օրինակներ

 |armenpress.am|

Շաքե Իսայանը ներկայացրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտման օրինակներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի  «Բարգավաճ Հայաստան » խմբակցության պատգամավոր Շաքե Իսյանը ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրեց արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավունքների խախտումների վրա: Իսայանն այս մասին խոսեց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկմանը: «Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները շարունակում է մեր երկրի ամենախնդրահարույց ոլորտներից մեկը մնալ:  Խնդիրը հատկապես սուր է մասնավոր հատվածում: Ուզում էի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս օրերին հնչող ահազանգերի վրա, որոնք պայմանավորված են արտակարգ դրությամբ: Դա ավելի ցայտուն է դարձնում, որ այս ոլորտում կարգավորման խնդիրներ ունենք: Օրինակ տնտեսավարողները աշխատակիցներին արգելում են այս օրերին օգտվել համապատասխան սոցիալական ծրագրերից կամ ուղարկում են չվարձատրվող արձակուրդի»,-ասաց Իսայանն ու նկատեց՝ այդ ահազանգերը տեղ կգտնեն ՄԻՊ-ի մյուս տարվա զեկույցում: Պատգամավորը բերեց նաև արտակարգ դրությամբ չպայմանավորված մեկ այլ օրինակ: Պագամավորի խոսքով՝ կան դեպքեր, երբ աշխատողին աշխատանքից ազատում են բարեկամական կապերի կամ սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու հետևանքով:
18:25 - 11 մայիսի, 2020