Պետությունը նախորդ տարի սահմանամերձ համայնքներին տրամադրել է 731.3 մլն դրամի աջակցություն |armenpress.am|
11:43 - 10 հունիսի, 2020

Պետությունը նախորդ տարի սահմանամերձ համայնքներին տրամադրել է 731.3 մլն դրամի աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Սահմանամերձ համայնքներին 2019-ին տրամադրվել է 731.1 մլն դրամի պետական աջակցություն: ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմաննն այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Խոսելով տարածքային զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ 502 համայնքներին նախատեսված ֆինանսական աջակցությունից՝ Պապիկյանն ասաց. «Ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվել է 51.1 մլրդ ընդհանուր դոտացիա: Հաշվետու տարում սահմանամերձ համայնքներին տրամադրվել է 731.3 մլն դրամի պետական աջակցություն՝ կազմելով նախատեսված միջոցների 78.7 տոկոսը»,- ասաց նախարարն ու նշեց՝ դա պայմանվորված է համայքնների կողմից գազի, էլենտրաէներգիայի, ջրի սպառման ծավալներով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել