Ունենալու ենք տեղական փոխարդող, ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա. Սուրեն Պապիկյան |tert.am|
12:06 - 10 հունիսի, 2020

Ունենալու ենք տեղական փոխարդող, ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա. Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում ընթանում է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի օրակարգում 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հարցն է, զեկուցողը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նրանից հետաքրքրվեց, թե գո՞հ է արդյոք Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքներից: Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2019 թվականը նրանով էր աննախադեպ ավիացիայի համար, որ հնարավորություն ունեցանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ապահովել ՀՀ և ՀՀ քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել: «Այն հարցերը, որոնք ուղղել եք վերջին իրադարձությունների հետ կապված, գիտեք պատախսանը․ այսօր արձանագրված խնդիրները մեկ օրում չէ, որ տեղի են ունենցել և 2019 թվականի արգասիքը չեն: Իհարկե, այս առումով մտահոգություն կա, եթե հնարավոր լիներ դա որևէ կերպ անել այնպես, որ տեղի չունենար, ցանկալի կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը և մեր երկրում տեղի ուենցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրենց առաջ խնդիր է դրված ամուր հիմքերի վրա դնել ավիացիան: «Ունենալու ենք տեղական փոխադրող, խոսքը վերաբերում է ՀՀ տեղական ավիացիային, ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա, բայց խոսքը վերաբերում է ՀՀ իրական ավիափոխադրողներին, և ոչ թե վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցած և արհեստական ձևավորված միավորումներին»,-ասաց նա և նշեց, որ դրանում հետևողական են լինելու և առկա խնդիրները հաղթահարելու են:

Արձագանքելով՝ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ այո եկել են եվրոպական ցածր գնով ընկերությունները, բայց դրանց գալու ընթացքում նաև այսօր կամ վաղը ստեղծվելիք տեղական ավիաընկերությունները այլևս չեն ունենալու հնարավորոորթյուն եվրոպական երկրներ մեկնելու: «Սա լուրջ խոչընդոտ է լինելու տեղական արտադրություն ստեղծելու համար, ի վերջո ինչ-որ մեկը պատասխան է տալու»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը նկատեց, որ տեղական ավիացիա ձևավորելը մեկ կամ երկու օրում չի լինելու: «Այսինքն եթե պատրաստակամությունը լինի նաև պետական նախաձեռնողականությանը զուգընթաց, բնականաբար երկու տարում առկա խոչընդոտը վերացրած կլինենք: Իհարկե, մեղավորներ փնտրել միշտ էլ կարելի է, թե գնալ հասնել մինչև 90 ական, 2000 ական թվականներ, բայց խնդիրը՝ գիտակցել, թե ինչ իրավիճակում ենք և առաջարկություն ներկաայցնել, թե ինչպես ենք պատկերացնում ավիացիայի հետագա զարգացումը»,-ասաց նա և նշեց, որ ավիացիայի պետական կոմիտեն աշխատանքային փաթեթ ունի, որտեղ ցույց է տալիս՝ ինչպես հաղթահարել խոչընդոտը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել