armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության օրերին, նախնական տվյալներով, մոտ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:
«Հարկադիր պարապուրդի թվերը մտահոգիչ են: Այս պահի դրույթամբ, նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդուն է վերաբերվել, բայց քանի որ ապրիլի էպիկենտրոնային հատվածը դեռ վերջնական չի ամփոփվել, լիարժեք գնահատականների հնչեցնելը, կարծում ենք, վաղ է: Ավելի ստույգ կլինի երկու ամսից, արդյունքներն ամփոփելուց հետո»,- ասաց փոխվարչապետը:
Գրիգորյանը նշեց, որ կառավարության համար կարևոր է եղել հասկանալ նաև՝ արտակարգ դրության օրերին որքան մարդ է պահպանել աշխատանքը, բայց վարձատրություն չի ստացել:
comment.count (0)