Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորանային բիզնեսի աշխատողներին |news.am|
14:21 - 09 հուլիսի, 2020

Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորանային բիզնեսի աշխատողներին |news.am|

news.am: Կառավարության շենքի մոտից այսօր՝ հուլիսի 9-ին, ոստիկանները բերման ենթարկեցին ռեստորանային բիզնեսի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատողներին։  

Ոստիկանները նախ մոտեցան ակցիայի մասնակիցներին հորդորեցին հեռանալ կառավարության շենքի մոտից, ինչից որոշ ժամանակ անց սկսեցին բերման ենթարկել նրանց։ 

Կառավարության առջեւ ակցիա են իրականացնում ռեստորանային բիզնեսի սեփականատերերը, աշխատակիցներ, երգիչ, երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ, մատուցողներ։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները եւ հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել