civilnet.am: Բերդի շրջանը և գյուղերը խորհրդային տարիներին մայրաքաղաք Երևանի հետ կապվում էին Խորհրդային Ադրբեջանի Թովուզի և Աղստաֆայի շրջաններով: Աշխարհագրությունն էր այդպես թելադրում: Չինարիից, Մովսեսից, Այգեպարից, Բերդավանից ու մյուս բնակավայրերից ավելի հարմար էր անցնել Թովուզ՝ Քռի դաշտավայր, ապա Աղստաֆայով ու Ղազախով անցնել Խորհրդային Հայաստան և Իջևանով շարժվել դեպի Երևան:
Բերդի և Երևանի միջև գործում էր նաև օդային հաղորդակցություն: Այգեպարի օդանավակայանը, որը գտնվում է հենց հայ-ադրբեջանական սահմանին, գործեց մինչև 1990-ականների սկիզբը:
Այսօր և վերջին 30 տարիներին հայ-ադրբեջանական սահմանի ամենաանհանգիստ հատվածներից մեկը հենց Բերդ-Թովուզ շրջանն է: Հուլիսի 12-ից այստեղ ընթանում են տեղային մարտեր:
Հայաստանի անկախությունից հետո Բերդի շրջանը ինչ-որ տեղ կտրվեց Երևանից և Հայաստանի մյուս հատվածներից: Ճիշտ է, Բերդից դուրս եկող երեք ճանապարհ կար, բայց երեքն էլ անորակ վիճակում էր, որին գումարվում էր այդ ճանապարհների ոլորապտույտները:
Այսօր Բերդից Իջևան և Երևան հիմնական կապն իրականացվում է Պառավաքար-Վազաշեն-Ազատամուտ ճանապարհով, որի որոշ հատվածներ դիտարկվում են հակառակորդի կողմից:
Բերդից դեպի Իջևան մյուս ճանապարհն անցնում է Իծաքարով և անտառներով: Այդ ճանապարհը գրունտային է և շատ վատ վիճակում: Հազվադեպ է այդ ճանապարհն օգտագործվում:
Գրունտային է նաև Բերդ-Ճամբարակ 40-կիլոմետրանոց ճանապարհը, որը ամենակարճն է Երևան մեկնողների համար: Այս ճանապարհը անցնում է Հայաստանի ամենագեղեցիկ տարածքներից մեկով՝ Միափորի լեռնաշղթայի լանջերով, որտեղից խիտ անտառային և ալպյան մարգագետնային հրաշալի տեսարաններ են բացվում:
Այս ճանապարհը ունի տեղական, միջհանրապետական և ռազմավարական նշանակություն:
Շարունակությունը՝ civilnet.am-ում
comment.count (0)