ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մեղմելու համար

 |armenpress.am|
22:30 - 17 հուլիսի, 2020

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մեղմելու համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ, Եվրամիությանը կոչ արել  նախաձեռնությամբ հանդես գալ՝  իրավիճակը մեղմելու համար: Այս մասին պատգամավորը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սահմանին ստեղծվող պայթունավտանգ իրավիճակը խիստ մտահոգություն է առաջացնում»,-գրել է նա ու հավելել, որ որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵԽ բարեկամության խմբի նախագահ՝ ինքն անհապաղ գործողություններ է ձեռնարկել՝ կոչ անելով ԵՄ-ին նախաձեռնությամբ հանդես գալ՝ իրավիճակը մեղմելու և հակամարտության խաղաղ լուծման համար:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ևս մամուլի հաղորդագրություն է ստացել պատգամավորից, որում մասնավորապես նշված է եղել. «Հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններում: Որպես Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ՝ ես արդեն անհապաղ գործողություններ եմ ձեռնարկել»:

Պատգամավորը նկատել է, որ այս անթույլատրելի գործողության մեջ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է, որը տվյալ պահին կարծես ձգտում է խնդրի ռազմական լուծման՝ կոնֆլիկտների դեպքում որպես սիրելի մարտավարություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել