ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
13:28 - 20 հուլիսի, 2020

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

2020թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

Ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, նրան հաջորդում են «Գազպրոմ Արմենիա»-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գեոպրոմայնինգ գոլդը», իսկ հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս Օիլը»։

1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել