ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020թ. առաջին կիսամյակի հարկային հավաքագրումները

14:24 - 22 հուլիսի, 2020

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020թ. առաջին կիսամյակի հարկային հավաքագրումները:

Համավարակի տարածման պայմաններում ՀՀ կառավարության կողմից փոփոխության էր ենթարկվել պետբյուջեի մասին օրենքով նախատեսված հարկային հավաքագրումների ցուցանիշը և սահմանվել 680.3 մլրդ դրամ։

«ՊԵԿ-ն ամբողջությամբ ապահովել է հունվար-հունիս ամիսների համար սահմանված պետբյուջեի հարկային եկամուտների 680.3 մլրդ դրամ ցուցանիշը. առաջին կիսամյակի ցուցանիշը չի թերակատարվել»,-հայտնել է ՊԵԿ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել