Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում |azatutyun.am|
16:07 - 23 հուլիսի, 2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ընթացքում նշել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում։

«Երեկ Վրաստանի տարածքում 24 նոր դեպք էր արձանագրվել, այսօր՝ 12։ Թեև մենք վերահսկում ենք իրավիճակը, և վարակի տարածման տեմպերը կառավարելի են, այնուհանդերձ, զգոնությունը կորցնել պետք չէ», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Վերջին օրերին հայտնաբերված դեպքերի մեծ մասը կենտրոնացած է ադրբեջանցիներով բնակեցված Գարդաբանիի շրջանի երեք գյուղերում, որտեղ բնակչության ընդհանուր թիվը գերազանցում է 7 հազարը։

Գախարիայի խոսքով՝ այս պահին Գարդաբանիի գյուղերում ակտիվ թեստավորում է իրականացվում։ Վրաստանի վարչապետը, սակայն, չի բացառում, որ վարակակիրների թվի աճի դեպքում Գարդաբանիի շրջանում կարող է լիարժեք կարանտին սահմանվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել