Գերոգի Գախարիան ծնվել է 1975 թվականի մարտի 19-ին, վրացի քաղաքական գործիչ է, 2019 թվականի սեպտեմբերի 9-ից Վրաստանի կառավարության ղեկավար։
Գեորգի Գախարիան ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1994-2000 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ ստանալով քաղաքական գիտությունների մագիստրոսի գիտական աստիճան։2002-2004 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բարձրագույն բիզնես դպրոցը։
Մասնավոր բիզնեսում աշխատելուց հետո (SFK Group-ում՝ որպես գլխավոր տնօրեն, Lufthansa Service Holding AG.-ում՝ որպես Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ եւ Ռուսաստանի երկրների գծով բիզնեսի զարգացման տնօրեն)՝ 2013 թվականի մարտին, նշանակվել է Վրաստանի բիզնես-օմբուդսմեն։ 2014 թվականի դեկտեմբերից աշխատանքը համատեղել է Վրաստանի կառավարության էկոնոմիկայի խորհրդի քարտուղարի աշխատանքի հետ։ 2016 թվականի նոյեմբերին դառնալով վարչապետ, Գեորգի Գախարիային նշանակել է իրեն փոխարինող՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ 2017 թվականի նոյեմբերի 13-ին նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Զբաղեցրել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում։ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին ընտրվել է վարչապետ՝ ստանձնելով երկրի կառավարության ղեկավարի լիազորությունները։