ՀՔԾ-ն մանրամասնում է՝ ինչ հոդվածներով է Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ ներգրավվել
 |factor.am|
19:58 - 30 հուլիսի, 2020

ՀՔԾ-ն մանրամասնում է՝ ինչ հոդվածներով է Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ ներգրավվել |factor.am|

factor.am: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Ռուբեն Հայրապետյանը ՀԾՔ-ում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Հիշեցնենք, որ այսօր, ՌԴ իրավապահների որոշմամբ, Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է:

Հավելենք՝ փաստաբան Ամրամ Մակինյանը հավաստում է, որ Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ հասցեն իրավապահները գիտեն, իրենք այդ մասին բազմիցս հայտարարել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել