armtimes.com: Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը առերեսվել է ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանի հետ։ Այս մասին ասաց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:
Նա նշեց, որ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, օգտվել է լռելու իր իրավունքից։
«Դատաքննությունը կսկսվի, եւ պարոն Երանոսյանն անձամբ իր դիրքորոշումը կներկայացնի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ դիրքորոշում հայտնել է միայն առերեսման ժամանակ։
Շարունակությունը՝ armtimes.com-ում։
comment.count (0)