Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել. օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել

 |armenpress.am|
22:20 - 04 օգոստոսի, 2020

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել. օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել |armenpress.am|

armenpress.am:  Լիբանանի նախագահ Միշել Աունը Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Al Manar հեռուստաընկերությանը:

Նիստի ընթացքում քննարկվելու են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մերձակայքում տեղի ունեցած պայթյունն ու դրա հետևանքները:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել` ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել