Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Համազգայինի» պատկերասրահը |tert.am|
09:42 - 05 օգոստոսի, 2020

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Համազգայինի» պատկերասրահը |tert.am|

tert.am: Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայ համայնքային կառույցները:

Մասնավորապես, նյութական մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիայի Մայրավանքը՝ կից կառույցներով:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել