Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։
«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և հույս է հայտնում, որ այս զինադադարը՝ որպես առանցքային քայլ, կծառայի հումանիտար խնդիրների լուծման ու ողջ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
comment.count (0)