shantnews.am: Վաշինգտոնն ու Վարշավան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, ինչի արդյունքում մեծացվում է Միացյալ Նահանգների ռազմական ներկայացվածությունը Լեհաստանում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Համաձայնագիրը վավերացրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը:
Այս փաստաթուղթը շարունակությունն է այն հռչակագրի, որն անցած տարի Վաշինգտոնում վավերացրել էին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Փաստաթղթով նախատեսվում է Լեհաստանում ամերիկյան զորքի ավելացում 1000 զինվորականով և 5-րդ ցամաքային զորքերի հրամանատարության տեղափոխում Լեհաստան:
Այժմ Լեհաստանում է տեղակայված շուրջ 5000 ամերիկացի զինվորական:
Փաստաթղթի ստորագրման ժամանակ Լեհաստանի նախագահ Դուդան ասել է․
«Լեհաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության խորացումը նշանակում է Եվրոպայի մեր հատվածի անվտանգության ուժեղացում, մասնավորապես Բալթյան երկրների և Ուկրաինայի համար»։
comment.count (0)